Անհրաժեշտ է դպրոցներում խստորեն պահպանել սննդամթերքի անվտանգությանը ներկայացվող պահանջները
Անհրաժեշտ է դպրոցներում խստորեն պահպանել սննդամթերքի անվտանգությանը ներկայացվող պահանջները
2023-08-29 16:45:39 2192
Հաշվի առնելով ուսումնական տարվա մեկնակը՝ ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմինը հորդորում է հանրակրթական ուսումնական հաստատությունների տնօրեններին խստագույնս պահպանել մատակարարվող սննդամթերքին գործող օրենսդրությամբ ներկայացվող պահանջները, ինչպես նաև հետևել սննդի պատրաստման սանիտարահիգիենիկ նորմերին:
Ըստ այդմ՝ անհրաժեշտ է սննդամթերքն ընդունել միայն ապրանքաուղեկից և անվտանգությունը հավաստող փաստաթղթերի առկայության դեպքում, հետևել սննդամթերքի պիտանիության ժամկետներին և արտադրողի կողմից սահմանված պահման պայմաններին, չիրացնել անհայտ ծագման (առանց մակնշման), թերի մակնշմամբ, ժամկետանց սննդամթերք, հետևել, որ սննդի հետ շփվող անձնակազմի անդամները պարբերաբար անցնեն օրենքով սահմանված բուժզննությունները և ունենան գործող սանիտարական անձնագրեր։
Հանրակրթական ուսումնական հաստատություններում շրջանառվող սննդամթերքի անվտանգության հետ կապված խնդիրների առաջացման դեպքում տեղեկացրեք Տեսչական մարմնին՝ զանգահարելով թեժ գծի անվճար 118 հեռախոսահամարով: