ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍՆՆԴԱՄԹԵՐՔԻ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ՏԵՍՉԱԿԱՆ ՄԱՐՄԻՆ

Մեկնարկել է կատաղություն հիվանդությանը նվիրված իրազեկման արշավ Հայաստանի դպրոցներում

Մեկնարկել է կատաղություն հիվանդությանը նվիրված իրազեկման արշավ Հայաստանի դպրոցներում

ՏԵՍՆԵԼ ԲՈԼՈՐԸ

2023-09-12 17:22:53 Մեկնարկել է կատաղություն հիվանդությանը նվիրված իրազեկման արշավ Հայաստանի դպրոցներում 1694

An imageՍեպտեմբերի 11-ից Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմինը, Առողջապահության նախարարության «Հիվանդությունների վերահսկման ազգային կենտրոն» ՊՈԱԿ-ի հետ համատեղ, կատաղություն հիվանդությանը նվիրված իրազեկման արշավ է սկսել Երևանի և մարզերի մի շարք դպրոցներում։

Մասնագետները եղել են Երևանի Նելսոն Ստեփանյանի անվան թիվ 71, Նաիրի Զարյանի անվան թիվ 130, Լևոն Միրիջանյանի անվան թիվ 155 և Աշոտ Նավասարդյանի անվան թիվ 196 հիմնական դպրոցներում, ներկայացրել են կատաղություն հիվանդության դեմ պայքարի հիմնական միջոցառումները, կենդանիների հետ շփման կանոնները և այլն։An image

Տեսչական մարմնի և մասնակից մյուս կառույցի աշխատակիցը երեխաներին հորդորել են առավել զգոն լինել կենդանիների վարքի նկատմամբ՝ նշելով, որ կատաղություն հիվանդության ժամանակ կենդանիներն ունենում են վարքային փոփոխություն՝ դառնում են անհանգիստ, ագրեսիվ։ Այս հիվանդությամբ վարակվում են ոչ միայն թափառող և վայրի կենդանիները, այլև տան պայմաններում խնամված շներն և կատուները: Մասնագետները դպրոցականներին իրազեկել են, որ տնային կենդանիներին անհրաժեշտ է պարբերաբար պատվաստել, այդ թվում՝ կատաղության հիվանդության դեմ, տարին 1 անգամ:An image

Հանդիպումներն ընթացել են ինտերակտիվ քննարկումների, հարց ու պատասխանի մթնոլորտում, առավել ակտիվ աշակերտները ստացել են նվերներ։

Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմինը կատաղության դեմ պայքարի մասին իրազեկման այս միջոցառումները կանցկացնի մայրաքաղաքի և մարզերի մոտ 50 դպրոցներում:

ՍԱՏՄ-ն հորդորում է բոլորին կենդանիների կողմից հարձակումների, կծելու դեպքերի մասին անմիջապես տեղեկացնել թեժ գծի 118 անվճար համարով: