ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍՆՆԴԱՄԹԵՐՔԻ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ՏԵՍՉԱԿԱՆ ՄԱՐՄԻՆ

Կաթնամթերքի արտադրամասի արտադրական գործունեությունը կասեցվել է

Կաթնամթերքի արտադրամասի արտադրական գործունեությունը կասեցվել է

ՏԵՍՆԵԼ ԲՈԼՈՐԸ

2023-09-19 17:15:17 Կաթնամթերքի արտադրամասի արտադրական գործունեությունը կասեցվել է 689

An imageՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի Արգածոտնի մարզային կենտրոնի տեսուչներն անհատ ձեռնարկատեր Ռոբերտ Ղազարյանին պատկանող կաթնամթերքի (պանրի) արտադրամասում իրականացրած ստուգման ընթացքում պարզել են, որ այն գործում է իրավական ակտերով սահմանված սանիտարահիգիենիկ նորմերի խախտումներով (Լոռու մարզ, գյուղ Հագվի):

Մասնավորապես՝

- սննդամթերքի արտադրության գործընթացում չեն իրականացվում օգտագործվող արտադրական շինությունների միջատազերման և կրծողների ոչնչացման աշխատանքներ,

- ավազանները, որտեղ հավաքվում են կաթից առանձնացված շիճուկները չեն եղել բարվոք վիճակում,

- սննդամթերքի հետ շփվող աշխատակիցը չի ենթարկվել պարտադիր պարբերական բժշկական զննության:

Կաթնամթերքի արտադրամասի արտադրական գործունեությունը կասեցվել է, սահմանվել է ժամկետ հայտնաբերված խախտումները վերացնելու համար: