Հանրային սննդի օբյեկտը գործել է սանիտարահիգիենիկ նորմերի խախտումներով
Հանրային սննդի օբյեկտը գործել է սանիտարահիգիենիկ նորմերի խախտումներով
2023-10-02 15:59:17 580
ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի Արարատի մարզային կենտրոնի տեսուչները ստուգումներ են անցկացրել անհատ ձեռնարկատեր Հրաչյա Մկրտչյանին պատկանող (ք․ Երևան) հանրային սննդի օբյեկտում և հայտնաբերել, որ այն գործում է իրավական ակտերով սահմանված սանիտարահիգիենիկ նորմերի խախտումներով։ Մասնավորապես․
- ապահովված չի եղել արհեստական օդափոխության համակարգով, տաք ջրով, խմելու ջրի անխափան ջրամատակարարմամբ, աշխատակիցների համար հանդերձարանով,
- սննդի կառույցի հատակը և դուռը չեն ունեցել հարթ մակերես, չեն պահվել նորոգ վիճակում,
- բոլոր սարքավորումները և պարագաները, որոնք անմիջական շփման մեջ են գտնվել սննդամթերքի հետ, չեն ենթարկվել պատշաճ մաքրման և ախտահանման:
- սննդի շղթայի աշխատակիցը չի ենթարկվել պարտադիր նախնական և պարբերական բժշկական զննությունների և չի ունեցել սանիտարական (բժշկական) գրքույկ։
Հանրային սննդի օբյեկտի արտադրական գործունեությունը կասեցվել է, սահմանվել է հայտնաբերված խախտումները վերացնելու ժամկետ: