ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍՆՆԴԱՄԹԵՐՔԻ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ՏԵՍՉԱԿԱՆ ՄԱՐՄԻՆ

Կասեցվել է հանրային սննդի օբյեկտի գործունեությունը

Կասեցվել է հանրային սննդի օբյեկտի գործունեությունը

ՏԵՍՆԵԼ ԲՈԼՈՐԸ

2023-10-05 12:43:04 Կասեցվել է հանրային սննդի օբյեկտի գործունեությունը 572

An imageՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի Շիրակի մարզային կենտրոնի տեսուչներն անհատ ձեռնարկատեր Նորիկ Էհտիբարյանին պատկանող հանրային սննդի օբյեկտում իրականացրած ստուգման ընթացքում պարզել են, որ այն գործում է իրավական ակտերով սահմանված սանիտարահիգիենիկ նորմերի խախտումներով (Լոռու մարզ, ք. Սպիտակ):

Մասնավորապես՝

- սննդի կառույցի սարքավորումներն ու գործիքները չեն գտնվում նորոգ վիճակում, ենթարկված չեն պատշաճ մաքրման և ախտահանման,

- սննդի կառույցի պատերն ու առաստաղը չունեն հարթ մակերես, չի կանխարգելվում կեղտի կուտակումը:

Հանրային սննդի օբյեկտի արտադրական գործունեությունը կասեցվել է, սահմանվել է ժամկետ հայտնաբերված խախտումները վերացնելու համար: