ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍՆՆԴԱՄԹԵՐՔԻ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ՏԵՍՉԱԿԱՆ ՄԱՐՄԻՆ

Դպրոցի ճաշարանում հայտնաբերվել է ժամկետանց սննդամթերք

Դպրոցի ճաշարանում հայտնաբերվել է ժամկետանց սննդամթերք

ՏԵՍՆԵԼ ԲՈԼՈՐԸ

2023-10-06 12:07:41 Դպրոցի ճաշարանում հայտնաբերվել է ժամկետանց սննդամթերք 586

An imageՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի Կոտայքի մարզային կենտրոնի տեսուչները վերահսկողական միջոցառումներ են իրականացրել Կոտայքի մարզի «Ձորաղբյուրի Վահունի Կարապետյանի անվան միջնակարգ դպրոց» ՊՈԱԿ -ում:An image

Ստուգման արդյունքում դպրոցի ճաշարանում հայտնաբերվել են պիտանիության ժամկետն անցած մածուն (2 կգ) և 30 հատ ձու։ Ժամկետանց սննդամթերքն ոչնչացվել է։

ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմինը հորդորում է հանրակրթական ուսումնական հաստատությունների տնօրեններին խստագույնս պահպանել մատակարարվող սննդամթերքին գործող օրենսդրությամբ ներկայացվող պահանջները։

Հանրակրթական ուսումնական հաստատություններում շրջանառվող սննդամթերքի անվտանգության հետ կապված խնդիրների առաջացման դեպքում անհրաժեշտ է զանգահարել Տեսչական մարմնի թեժ գծին՝ 118 անվճար հեռախոսահամարով: