ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍՆՆԴԱՄԹԵՐՔԻ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ՏԵՍՉԱԿԱՆ ՄԱՐՄԻՆ

Մանկապարտեզի խոհանոցի արտադրական գործունեությունը կասեցվել է

Մանկապարտեզի խոհանոցի արտադրական գործունեությունը կասեցվել է

ՏԵՍՆԵԼ ԲՈԼՈՐԸ

2023-10-17 13:51:50 Մանկապարտեզի խոհանոցի արտադրական գործունեությունը կասեցվել է 642

An imageՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի Երևանի կենտրոնի տեսուչները վերահսկողական միջոցառումներ են իրականացրել «ՀՈՌՈՄԻ ՆԱԽԱԿՐԹԱԿԱՆ» ՀՈԱԿ-ում: Արդյունքում պարզվել է, որ մանկապարտեզում խախտվել են սահմանված սանիտարահիգիենիկ նորմերը (Շիրակի մարզ, գ. Հոռոմ):

Մասնավորապես՝

- սննդի կառույցը կառուցված ու տեղակայված չի եղել այնպես, որ հնարավոր լինի կատարել համապատասխան խնամք, մաքրում և ախտահանում, բացառվի կամ նվազագույնի հասցվի օդից փոխանցվող աղտոտումը և ապահովվի հիգիենիկ աշխատանքային պայմաններ,

- խոհանոցում գազօջախի, աշխատասեղանների, հումքի լվացման, ինչպես նաև երեխաների ձեռքերի լվացման լվացարանի հարակից պատերի և հատակի անջրանցիկ, չներծծող շերտի որոշ հատվածներ եղել են վնասված՝ միացման հատվածներում առկա են եղել բացվածքներ,

- խոհանոցի առաստաղը կառուցված չի եղել այնպես, որ կանխարգելվի կեղտի կուտակումը և գոլորշու խտացումը,

- աշխատանքային մակերևույթները՝ հատկապես սննդամթերքի հետ անմիջական շփման մեջ գտնվող աշխատասեղանները, պահվել են ոչ նորոգ ու բարվոք վիճակում, սննդի կառույցը ապահոված չի եղել չորացման հիգիենիկ սարքերով:

Մանկապարտեզի խոհանոցի արտադրական գործունեությունը կասեցվել է, մինչև հայտնաբերված խախտումները վերացնելը: