ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍՆՆԴԱՄԹԵՐՔԻ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ՏԵՍՉԱԿԱՆ ՄԱՐՄԻՆ

Երեվանում կասեցվել է հացի արտադրամասի արտադրական գործունեությունը

Երեվանում կասեցվել է հացի արտադրամասի արտադրական գործունեությունը

ՏԵՍՆԵԼ ԲՈԼՈՐԸ

2023-10-18 12:41:41 Երեվանում կասեցվել է հացի արտադրամասի արտադրական գործունեությունը 604

An imageՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի Արագածոտնի մարզային կենտրոնի տեսուչները, ստուգում իրականացնելու նպատակով, այցելել են «ԷՐԻՌՈՒՍ» ՍՊԸ-ին պատկանող հացի արտադրամաս և պարզել, որ այն գործում է սանիտարահիգիենիկ նորմերի խախտումներով (ք. Երևան):

Մասնավորապես՝

- արտադրության մեջ օգտագործվող ալյուրը պարկերով դրված է եղել արտադրամասի մուտքի հատակին, իսկ գործընթացում գոյացող թափոնները պարբերաբար չեն հեռացվել արտադրական շինությունից,

- սանհանգույցի դուռը բացվել է անմիջապես արտադրամաս, բացակայել են ձեռքերը լվանալու համար նախատեսված լվացարանները,

- սննդի կառույցն ապահովված չի եղել անձնակազմի համար հանդերձարանով, համազգեստի համար կախիչներով,

- աշխատակիցները չեն պահպանել անձնական հիգիենայի կանոնները, չեն կրել համապատասխան մաքուր, անհրաժեշտության դեպքում` պաշտպանիչ հագուստ:

Տեսչական մարմնի ղեկավարի որոշմամբ` հացի արտադրամասի արտադրական գործունեությունը կասեցվել է, սահմանվել է ժամկետ հայտնաբերված խախտումները վերացնելու համար: