ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍՆՆԴԱՄԹԵՐՔԻ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ՏԵՍՉԱԿԱՆ ՄԱՐՄԻՆ

Գյումրիում կասեցվել է հանրային սննդի օբյեկտի գործունեությունը

Գյումրիում կասեցվել է հանրային սննդի օբյեկտի գործունեությունը

ՏԵՍՆԵԼ ԲՈԼՈՐԸ

2023-10-19 12:56:40 Գյումրիում կասեցվել է հանրային սննդի օբյեկտի գործունեությունը 644

An imageԱնհատ ձեռնարկատեր Ռոբերտ Զարիֆյանին պատկանող հանրային սննդի օբյեկտը (Շիրակի մարզ, ք. Գյումրի) գործել է իրավական ակտերով սահմանված սանիտարահիգիենիկ նորմերի խախտումներով: Այդ հանգամանքը պարզել են ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի Լոռու մարզային կենտրոնի տեսուչները նշված կազմակերպությունում անցկացված վերահսկողության ընթացքում:

Ի մասնավորի, արձանագրվել է, որ՝

- սննդամթերքի հետ շփման մեջ գտնվող սարքավորումները, պարագաները և բեռնարկղերը չեն ենթարկվել պատշաճ մաքրման և ախտահանման,

- սննդի կառույցն ապահովված չի եղել լվացվող և ախտահանվող նյութերի՝ սննդամթերքից առանձնացված պահման տարածքով, խմելու ջրի անխափան ջրամատակարարմամբ և հումքի լվացման լվացարանով:

Հանրային սննդի օբյեկտի արտադրական գործունեությունը կասեցվել է, և այն կվերագործարկվի միայն հայտնաբերված խախտումները սահմանված ժամկետում վերացնելուց հետո: