ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍՆՆԴԱՄԹԵՐՔԻ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ՏԵՍՉԱԿԱՆ ՄԱՐՄԻՆ

Երևանի Կենտրոն վարչական շրջանի սուպերմարկետներում ՍԱՏՄ տեսուչները կրկնակ ստուգայցեր են այսօր անցկացրել

Երևանի Կենտրոն վարչական շրջանի սուպերմարկետներում ՍԱՏՄ տեսուչները կրկնակ ստուգայցեր են այսօր անցկացրել

ՏԵՍՆԵԼ ԲՈԼՈՐԸ

2021-09-22 05:39:01 Երևանի Կենտրոն վարչական շրջանի սուպերմարկետներում ՍԱՏՄ տեսուչները կրկնակ ստուգայցեր են այսօր անցկացրել 811

An imageԿորոնավարակի կանխարգելմանն ուղղված նորմերը խախտվել են խանութներից մեկում. աշխատակիցները դիմակները կրել են ոչ պատշաճ, իսկ հաճախորդներից շատերն ընդհանարապես եղել են առանց դիմակի:
Կազմվել է արձանագրություն, որին կհետևի վարչական պատասխանատվություն:
Ստուգայցերը շարունակվում են։
Հիշեցում․ Խախտումների արձանագրման դեպքում տնտեսավարողը նախազգուշացվում է կամ ենթարկվում վարչական պատասխանատվության՝ տուգանքի, 100-ից 300 հազար, խախտման կրկնվելու դեպքում՝ 150-ից 500 հազար դրամի չափով:
Հիշեցում․ կորոնավարակի կանխարգելման համար սահմանված հիմնական պահանջներն են՝ աշխատակիցներն ու գնորդները պետք է կրեն դիմակ, պահեն սոցիալական հեռավորություն, խանութներում պետք է հասանելի տեղում լինեն ձեռքերի ախտահանիչներ, մակերեսները պետք է պարբերաբար ախտահանվեն, ունենան ախտահանման ու ջերմաչափման գրանցամատյաններ: