ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍՆՆԴԱՄԹԵՐՔԻ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ՏԵՍՉԱԿԱՆ ՄԱՐՄԻՆ

Կասեցվել է պանրի արտադրամասի արտադրական գործունեությունը

Կասեցվել է պանրի արտադրամասի արտադրական գործունեությունը

ՏԵՍՆԵԼ ԲՈԼՈՐԸ

2023-10-20 10:22:06 Կասեցվել է պանրի արտադրամասի արտադրական գործունեությունը 696

An imageՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի Լոռու մարզային կենտրոնի տեսուչներն անհատ ձեռնարկատեր Գարեգին Քոչինյանին պատկանող պանրի արտադրամասում իրականացրած ստուգման ընթացքում նմուշառում են կատարել «Պանիր չանախ» արտադրատեսակից և ներկայացրել լաբորատոր փորձաքննության (Լոռու մարզ, Վահագնի համայնք):

Հետազոտության արդյունքում արձանագրվել է, որ նշված արտադրատեսակի նմուշը «ԱՑԽՄ» (աղիքային ցուպիկի խմբի մանրէներ) ցուցանիշով չի համապատասխանում «Կաթի և կաթնամթերքի անվտանգության մասին» Մաքսային Միության տեխնիկական կանոնակարգի պահանջներին և, համաձայն «Սննդամթերքի անվտանգության մասին» ՀՀ օրենքի, համարվում է վտանգավոր սննդամթերք:

Պանրի արտադրամասի արտադրական գործունեությունը կասեցվել է մինչև հայտնաբերված խախտումները վերացնելը: