Լոռիում կասեցվել է կաթնամթերքի արտադրամասի արտադրական գործունեությունը
Լոռիում կասեցվել է կաթնամթերքի արտադրամասի արտադրական գործունեությունը
2023-10-20 16:53:30 580
ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի Լոռու մարզային կենտրոնի տեսուչներն անհատ ձեռնարկատեր Ալբերտ Հակոբյանին պատկանող կաթնամթերքի (պանիր, կարագ) արտադրամասում իրականացրած ստուգման ընթացքում պարզել են, որ այն գործում է իրավական ակտերով սահմանված սանիտարահիգիենիկ նորմերի խախտումներով (Լոռու մարզ, ք. Սպիտակ):
Մասնավորապես՝
- արտադրական շինության կառուցվածքը չի ապահովել հոսքայնությունը՝ չբացառելով պարենային հումքի և սննդամթերքի, աղտոտված և մաքուր գույքի հանդիպակաց խաչաձև աղտոտումը,
- բացվող ներքին պատուհանները չեն ունեցել միջատապաշտպան ցանցեր, չի իրականացվել միջատազերծման և կրծողների ոչնչացման գործընթացներ,
- արտադրական շինությունը, որտեղ իրականացվել է սննդամթերքի արտադրությունը կահավորված չի եղել մեխանիկական օդափոխության միջոցներով,
- բացակայել է անձնակազմի համար նախատեսված հանդերձարանը:
Կաթնամթերքի արտադրամասի արտադրական գործունեությունը կասեցվել է, սահմանվել ժամկետ հայտնաբերված խախտումները վերացնելու համար: