ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍՆՆԴԱՄԹԵՐՔԻ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ՏԵՍՉԱԿԱՆ ՄԱՐՄԻՆ

Տեսչական մարմնի աշխատակիցները ծանոթացել են համաճարակաբանական տեղեկատվության ստացման նոր համակարգին

Տեսչական մարմնի աշխատակիցները ծանոթացել են համաճարակաբանական տեղեկատվության ստացման նոր համակարգին

ՏԵՍՆԵԼ ԲՈԼՈՐԸ

2023-10-24 15:55:54 Տեսչական մարմնի աշխատակիցները ծանոթացել են համաճարակաբանական տեղեկատվության ստացման նոր համակարգին 499

An imageՍննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի աշխատակիցները մասնակցել են Առողջապահության համաշխարհային կազմակերպության նախաձեռնած «Համաճարակաբանական տեղեկատվություն բաց աղբյուրներ (ՀՏԲԱխորագրով դասընթացին։

Դասընթացի ընթացքում ներկայացվել են հանրային առողջությանը սպառնացող՝ մարդու և կենդանիների համար ընդհանուր հիվանդությունների վաղ հայտնաբերման, հաստատման, գնահատման և դրանց վերաբերյալ տեղեկատվության ձեռքբերման հիմնական մեխանիզմները, կանխարգելման համապատասխան միջոցառումների հաջորդականությունը։

Մասնակիցները ծանոթացել են բաց աղբյուրներից համաճարակաբանական տեղեկատվության ստացման համակարգի օգտագործման գործընթացին՝ համաճարակային հսկողության և հանրային առողջության համար վտանգ ներկայացնող իրադարձությունների վաղ բացահայտման համար։

Դասընթացը Հայաստանում Միջազգային առողջապահական կանոնների (2005) ներդրման ուղղությամբ իրականացած հերթական քայլերից է, և այն հնարավորություն կտա պատասխանատու կառույցներին առավել թիրախային և հետևողական քայլեր ձեռնարկել ոլորտային գործընթացների կազմակերպման հարցում։