Երևանում վերացվել է հրուշակեղենի արտադրամասի գործունեության կասեցումը
Երևանում վերացվել է հրուշակեղենի արտադրամասի գործունեության կասեցումը
2023-10-25 11:10:28
1086
ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի Կոտայքի մարզային կենտրոնի տեսուչները կրկնակի ստուգմամբ պարզել են, որ անհատ ձեռնարկատեր Աննա Բեգլարյանին պատկանող հրուշակեղենի արտադրությունում (ք. Երևան) շտկվել են սանիտարահիգիենիկ նորմերի նախկինում հայտնաբերված բոլոր խախտումները:
ՍԱՏՄ ղեկավարի որոշմամբ՝ հրուշակեղենի արտադրամասի գործունեության կասեցումը վերացվել է:
