Հայտարարություն
Հայտարարություն
2023-10-25 12:11:43 560
Հարգելի տնտեսավարողներ
Հայաստանի Հանրապետության սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի կողմից իրականացված վերահսկողական միջոցառումների՝ ստուգումների, ընթացքում հայտնաբերված խախտումների մեջ գերակշռում է աշխատակիցների սանիտարական գրքույկների բացակայությունը, կամ բժշկական զննության պարբերականության խախտումը։
2023 թվականին Տեսչական մարմնի կողմից սննդի շղթայում գործունեություն ծավալող տնտեսվարողների մոտ իրականացված գրեթե 1600 ստուգումների ժամանակ 650-ից ավելի դեպքերում հայտնաբերվել են սանիտարական գրքույկների հետ կապված խախտումներ, տնտեսավարողը ենթարկվել է վարչական պատասխանատվության։
Տեսչական մարմինը հորդորում է ուշադիր լինել նշված խնդրի նկատմամբ, պատասխանատվությամբ և հետևողականորեն ստուգել աշխատակիցների սանիտարական գրքույկների առկայությանը՝ ապահովելով նրանց նախնական և պարբերական բժշկական զննությունների ենթարկվելը։
Օրենսդրությամբ սահմանված այս պարտադիր պայմանի ապահովումը մարդկանց առողջ ու անվտանգ սննդամթերքով ապահովելու նախապայման և երաշխիք է:
Հարցերի դեպքում խնդրում ենք զանգահարել Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի թեժ գծին՝ 118 անվճար հեռախոսահամարով։