Արագած սարի վրա գտնվող հանրային սննդի օբյեկտի գործունեության կասեցումը վերացվել է
Արագած սարի վրա գտնվող հանրային սննդի օբյեկտի գործունեության կասեցումը վերացվել է
ՏԵՍՆԵԼ ԲՈԼՈՐԸ
2023-10-25 16:09:01 587
Արագածոտնի մարզային կենտրոնի տեսուչները կրկնակի ստուգում են իրականացրել «Ալագյազ սար» ՍՊԸ-ին պատկանող հանրային սննդի օբյեկտում և պարզել, որ նախկինում արձանագրված խախտումները վերացվել են:
Հաշվի առնելով վերոգրյալը, ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի ղեկավարը որոշում է կայացրել վերացնել հանրային սննդի օբյեկտի գործունեության կասեցումը (Արագածոտնի մարզ, Արագած սար, Քարե լիճ):