ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍՆՆԴԱՄԹԵՐՔԻ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ՏԵՍՉԱԿԱՆ ՄԱՐՄԻՆ

Ամրապնդվել են ՍԱՏՄ աշխատակիցների կարողությունները

Ամրապնդվել են ՍԱՏՄ աշխատակիցների կարողությունները

ՏԵՍՆԵԼ ԲՈԼՈՐԸ

2023-10-26 11:29:33 Ամրապնդվել են ՍԱՏՄ աշխատակիցների կարողությունները 684

An imageՍննդի շղթայում գործունեություն ծավալող կազմակերպություններում Վտանգի վերլուծություն և հսկման կրիտիկական կետերի համակարգի (HACCP) ներդրումը նպատակ ունի ապահովել որակյալ ու անվտանգ սնունդ սպառողների համար: Տնտեսավարողների մոտ այդ համակարգի առկայությունը ստուգող՝ ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի տեսուչի համար ևս կարևոր է տիրապետել ՎՎՀԿԿ համակարգի սկզբունքներին ու զարգացնել կարողությունները՝ որակյալ և հստակ վերահսկողություն իրականացնելու նպատակով:

Տեսչական մարմնի և Հայաստանի գործատուների հանրապետական միության համագործակցությամբ՝ 7-օրյա դասընթաց է կազմակերպվել ՍԱՏՄ մասնագետների համար, որը վարել է հրավիրված գերմանացի փորձագետ Մարտին Հարթմանը:

Միջազգային փորձագետի կողմից ներկայացվել է ՎՎՀԿԿ համակարգը սննդի սանիտարահիգիենիկ կառավարման ընդհանուր համակարգում, հետագծելիության գործընթացների նպատակները, ստուգման իրականացման ընթացքը, ինչպես նաև այս համակարգի ԵՄ սկզբունքները: Մասնակիցներն այցելել են արտադրամասեր և տեղում ծանոթացել ներդրված ՎՎՀԿԿ-ի գործընթացին, հստակեցրել վերահսկման առանձնահատկությունները:

Մարտին Հարթմանը մասնակիցների հետ կիսվել է տարիների իր փորձով և կատարած հետազոտությունների արդյունքներով: