ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍՆՆԴԱՄԹԵՐՔԻ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ՏԵՍՉԱԿԱՆ ՄԱՐՄԻՆ

Կոտայքում կասեցվել է հանրային սննդի օբյեկտի արտադրական գործունեությունը

Կոտայքում կասեցվել է հանրային սննդի օբյեկտի արտադրական գործունեությունը

ՏԵՍՆԵԼ ԲՈԼՈՐԸ

2023-11-02 15:32:24 Կոտայքում կասեցվել է հանրային սննդի օբյեկտի արտադրական գործունեությունը 504

An imageՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի Կոտայքի մարզային կենտրոնի տեսուչներն անհատ ձեռնարկատեր Դանիել Աթաջանյանին պատկանող հանրային սննդի օբյեկտում իրականացրած ստուգման ընթացքում պարզել են, որ այն գործում է իրավական ակտերով սահմանված սանիտարահիգիենիկ նորմերի խախտումներով (Կոտայքի մարզ):
Մասնավորապես՝
- արտադրամասը նախագծված, կառուցված ու տեղակայված չի եղել այնպես, որպեսզի բացառվի կեղտի կուտակումը, թունավոր նյութերի հետ շփումը, օտար մասնիկների թափանցումը սննդամթերքի մեջ, գոլորշու խտացումը կամ մակերեսների վրա անցանկալի բորբոսների առաջացումը.
- ապահովված չի եղել ձեռքերի լվացման համար նախատեսված բավարար քանակությամբ լվացարաններով, ինչպես նաև լվացող և ախտահանող նյութերի համար առանձնացված պահման տարածքով,
- պատերը չեն ունեցել հարթ մակերես, գտնվել են ոչ նորոգ վիճակում, պատրաստված չեն եղել անջրանցիկ, չներծծող, լվացվող նյութերից։
Հանրային սննդի կետի արտադրական գործունեությունը կասեցվել է, սահմանվել է ժամկետ հայտնաբերված խախտումները վերացնելու համար: