ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍՆՆԴԱՄԹԵՐՔԻ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ՏԵՍՉԱԿԱՆ ՄԱՐՄԻՆ

2023 թվականի երրորդ եռամսյակում ՍԱՏՄ-ն թեժ գծով ստացել է 81 ահազանգ

2023 թվականի երրորդ եռամսյակում ՍԱՏՄ-ն թեժ գծով ստացել է 81 ահազանգ

ՏԵՍՆԵԼ ԲՈԼՈՐԸ

2023-11-07 09:58:23 2023 թվականի երրորդ եռամսյակում ՍԱՏՄ-ն թեժ գծով ստացել է 81 ահազանգ 587

An imageՀԱՐԳԵԼԻ ՔԱՂԱՔԱՑԻՆԵՐ

Սննդամթերքի անվտանգության հետ կապված որևէ խնդիր, խախտում նկատելու, դժգոհություն ունենալու դեպքում խնդրում ենք զանգահարել Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի թեժ գծին՝ 118 անվճար հեռախոսահամարով։

Խնդրում ենք հաշվի առնել, որ անհրաժեշտ է նշել խախտման հետ կապված բոլոր մանրամասները, այն է՝ սննդամթերքի վրա պիտակի առկայությունը, պիտանիության ժամկետը, թարմությունը, արտադրողի տվյալները (եթե կան), այն խանութի հասցեն, որտեղից ձեռք եք բերել, ժամկետը՝ երբ եք ձեռք բերել, հանրային սննդի կետի հասցեն և այլն։

Խնդրում ենք միշտ ՊԱՀԱՆՋԵԼ և ՊԱՀՊԱՆԵԼ ՀԴՄ կտրոնը մինչև սննդամթերքի օգտագործումը, քանի որ հստակ հասցե չունենալու դեպքում, օրենքով սահմանված կարգով, Տեսչական մարմինը չունի որևէ իրավասություն համապատասխան միջոցառումներ իրականացնելու։

ԵՎ ԱՄԵՆԱԿԱՐԵՎՈՐԸ. առանց Ձեր անձնական տվյալների (նվազագույնը՝ անուն, ազգանուն, հեռախոսահամար), որևէ ահազանգ ԸՆԹԱՑՔ ՍՏԱՆԱԼ ՉԻ ԿԱՐՈՂ: Դա անհրաժեշտ է հետադարձ կապի և հնարավոր կեղծ հաղորդումներից խուսափելու համար։

2023թ. 3-րդ եռամսյակում ընթացք տրված ահազանգերի թիվը կարող էր լինել նվազագույնը 30%-ով ավելի, եթե քաղաքացիները չխուսափեին անձնական տվյալներ հայտնելուց:

Շնորհակալություն բոլոր այն քաղաքացիներին, որոնք պահանջատեր են, պատասխանատու, ներկայացնում են հստակ տվյալներ՝ աջակցելով Տեսչական մարմնին սննդամթերքի անվտանգության վերահսկողության կազմակերպման հարցում: