ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍՆՆԴԱՄԹԵՐՔԻ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ՏԵՍՉԱԿԱՆ ՄԱՐՄԻՆ

Կասեցվել է հանրային սննդի օբյեկտի արտադրական գործունեությունը

Կասեցվել է հանրային սննդի օբյեկտի արտադրական գործունեությունը

ՏԵՍՆԵԼ ԲՈԼՈՐԸ

2023-11-13 16:33:04 Կասեցվել է հանրային սննդի օբյեկտի արտադրական գործունեությունը 492

ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի Երևանի կենտրոնի տեսուչները ստուգում են իրականացրել «Կեյտերինբուրգ սերվիս» ՍՊԸ-ին պատկանող հանրային սննդի օբյեկտում, որի ընթացքում առկա սննդամթերքից կատարվել է նմուշառում և ներկայացվել լաբորատոր փորձաքննության (Արմավիրի մարզ):

Արդյունքում՝ «Ցեզար» աղցան արտադրատեսակը՝ ԱՑԽՄ, E.coli, բորբոսասնկեր, «Բուրգեր» վետչինայով և պանրով արտադրատեսակը՝ ՄԱՖԱնՄՔ, ԱՑԽՄ, E.coli, «Բուրգեր» պանրով և հավով արտադրատեսակը՝ ԱՑԽՄ, E.coli, S. aureus, տաք ուտեստ խոզով և կարտոֆիլով արտադրատեսակը՝ ՄԱՖԱնՄՔ, ԱՑԽՄ, տաք ուտեստ հավով և մակարոնով արտադրատեսակը՝ ՄԱՖԱնՄՔ, S. Aureus, տաք ուտեստ տավարով և բրնձով արտադրատեսակը՝ ՄԱՖԱնՄՔ, ԱՑԽՄ, խոզի շաուրմա արտադրատեսակը՝ ՄԱՖԱնՄՔ, ԱՑԽՄ, E.coli, S. aureus ցուցանիշներով չեն համապատասխանել Մաքսային միության տեխնիկական կանոնակարգերի պահանջներին։

Տեսչական մարմնի ղեկավարի որոշմամբ` կասեցվել է «Կեյտերինբուրգ սերվիս» ՍՊԸ-ի արտադրական գործունեությունը մինչև հայտնաբերված խախտումները վերացնելը: