ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍՆՆԴԱՄԹԵՐՔԻ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ՏԵՍՉԱԿԱՆ ՄԱՐՄԻՆ

ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմինը շարունակում է վերահսկողությունը կորոնավարակի կանխարգելմանն ուղղված նորմերի պահպանման նկատմամբ

ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմինը շարունակում է վերահսկողությունը կորոնավարակի կանխարգելմանն ուղղված նորմերի պահպանման նկատմամբ

ՏԵՍՆԵԼ ԲՈԼՈՐԸ

2021-09-28 07:35:04 ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմինը շարունակում է վերահսկողությունը կորոնավարակի կանխարգելմանն ուղղված նորմերի պահպանման նկատմամբ 804

An imageՍեպտեմբերի 27-ին և 28-ին Տեսչական մարմնի Երևանի կենտրոնի տեսուչները ստուգայցեր են անցկացրել մայրաքաղաքի Ավան և Էրեբունի վարչական շրջանների սուպերմարկետներում:
Խախտումներ չեն արձանագրվել:
Ստուգայցերը շարունակական են։
Հիշեցում․ Խախտումների արձանագրման դեպքում տնտեսավարողը նախազգուշացվում է կամ ենթարկվում վարչական պատասխանատվության՝ տուգանքի, 100-ից 300 հազար, խախտման կրկնվելու դեպքում՝ 150-ից 500 հազար դրամի չափով:
Հիշեցում․ կորոնավարակի կանխարգելման համար սահմանված հիմնական պահանջներն են՝ աշխատակիցներն ու գնորդները պետք է կրեն դիմակ, պահեն սոցիալական հեռավորություն, խանութներում պետք է հասանելի տեղում լինեն ձեռքերի ախտահանիչներ, մակերեսները պետք է պարբերաբար ախտահանվեն, ունենան ախտահանման ու ջերմաչափման գրանցամատյաններ: