ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍՆՆԴԱՄԹԵՐՔԻ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ՏԵՍՉԱԿԱՆ ՄԱՐՄԻՆ

Կոտայքում կասեցվել է հանրային սննդի օբյեկտի արտադրական գործունեությունը

Կոտայքում կասեցվել է հանրային սննդի օբյեկտի արտադրական գործունեությունը

ՏԵՍՆԵԼ ԲՈԼՈՐԸ

2023-11-16 14:57:40 Կոտայքում կասեցվել է հանրային սննդի օբյեկտի արտադրական գործունեությունը 555

An image

ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի Երևանի կենտրոնի տեսուչները «Արեգ 2010» ՍՊԸ-ին պատկանող հանրային սննդի օբյեկտում իրականացրած ստուգման ընթացքում պարզել են, որ այն գործում է իրավական ակտերով սահմանված սանիտարահիգիենիկ նորմերի խախտումներով (Կոտայքի մարզ, գ. Ջրվեժ):


Մասնավորապես՝

  • - սննդի կառույցը նախագծված և տեղակայված չի եղել այնպես, որ բացառվի կեղտի կուտակումը, թունավոր նյութերի հետ շփումը, օտար մասնիկների թափանցումը, գոլորշու խտացումը կամ անցանկալի բորբոսի առաջացումը,
  • - սննդի օբյեկտում հնարավոր չի եղել կիրառել հիգիենայի պատշաճ մեթոդներ՝ ներառյալ աղտոտումից պաշտպանումը և միջատների դեմ պայքարը,
  • - հատակը և պատերը չեն եղել նորոգ վիճակում, չեն ունեցել հարթ մակերես, սալիկները եղել են պոկված և կոտրված,
  • - սեղանները և սննդամթերքի հետ անմիջական շփման մեջ գտնվող մակերևույթները չեն պահվել նորոգ վիճակում, չեն եղել հարթ, հեշտությամբ մաքրվող և ախտահանվող:

Հանրային սննդի օբյեկտի արտադրական գործունեությունը կասեցվել է, սահմանվել է ժամկետ հայտնաբերված խախտումները վերացնելու համար: