Վանաձորում կասեցվել է հանրային սննդի օբյեկտի արտադրական գործունեությունը
Վանաձորում կասեցվել է հանրային սննդի օբյեկտի արտադրական գործունեությունը
2023-11-17 14:53:12 567
ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի Շիրակի մարզային կենտրոնի տեսուչներն անհատ ձեռնարկատեր Արթուր Մելիքբեկյանին պատկանող հանրային սննդի օբյեկտում իրականացրած ստուգման ընթացքում պարզել են, որ այն գործում է իրավական ակտերով սահմանված սանիտարահիգիենիկ նորմերի խախտումներով (Լոռու մարզ, ք. Վանաձոր):
Մասնավորապես՝
- սննդի կառույցի պատերի մակերևույթները գտնվել են ոչ նորոգ և ոչ մաքուր վիճակում, առաստաղը չի ունեցել հարթ մակերես, եղել է մասնիկների թափվելու հնարավորություն,
- խոհանոցի պատուհաններն ապահովված չեն եղել միջատապաշտպան ցանցերով:
Հանրային սննդի օբյեկտի արտադրական գործունեությունը կասեցվել է, սահմանվել է ժամկետ հայտնաբերված խախտումները վերացնելու համար: