ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի տեսուչներն այսօր ստուգայցեր են կատարել Երևանի Նոր-Նորք վարչական շրջանի խոշոր խանութներում
ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի տեսուչներն այսօր ստուգայցեր են կատարել Երևանի Նոր-Նորք վարչական շրջանի խոշոր խանութներում
2021-09-30 07:47:22 915
ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի տեսուչներն այսօր ստուգայցեր են կատարել Երևանի Նոր-Նորք վարչական շրջանի խոշոր խանութներում:
Covid19-ի դեմ ձեռնարկվող միջոցառումների կատարման խախտումներ չեն արձանագրվել:
Հիշեցում․ Խախտումների արձանագրման դեպքում տնտեսավարողը նախազգուշացվում է կամ ենթարկվում վարչական պատասխանատվության՝ տուգանքի, 100-ից 300 հազար, խախտման կրկնվելու դեպքում՝ 150-ից 500 հազար դրամի չափով:
Հիշեցում․ կորոնավարակի կանխարգելման համար սահմանված հիմնական պահանջներն են՝ աշխատակիցներն ու գնորդները պետք է կրեն դիմակ, պահեն սոցիալական հեռավորություն, խանութներում պետք է հասանելի տեղում լինեն ձեռքերի ախտահանիչներ, մակերեսները պետք է պարբերաբար ախտահանվեն, ունենան ախտահանման ու ջերմաչափման գրանցամատյաններ: