ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍՆՆԴԱՄԹԵՐՔԻ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ՏԵՍՉԱԿԱՆ ՄԱՐՄԻՆ

Կասեցվել է հյութերի եվ կոմպոտների արտադրության արտադրական գործունեությունը

Կասեցվել է հյութերի եվ կոմպոտների արտադրության արտադրական գործունեությունը

ՏԵՍՆԵԼ ԲՈԼՈՐԸ

2023-11-28 14:43:25 Կասեցվել է հյութերի եվ կոմպոտների արտադրության արտադրական գործունեությունը 337

An imageՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի Տավուշի մարզային կենտրոնի գլխավոր տեսուչները ստուգման ընթացքում անհատ ձեռնարկատեր Սուսաննա Գիշյանին պատկանող հյութերի և կոմպոտների արտադրությունում (Տավուշի մարզ, քաղաք Այրում) պարզել են, որ այն աշխատում է օրենսդրությամբ սահմանված սանիտարահիգիենիկ նորմերի խախտումներով:

Մասնավորապես՝

- արտադրական շինությունում չեն ապահովվել հումքի և սննդամթերքի, աղտոտված և մաքուր գույքի հոսքերը խաչաձևվող տեխնոլոգիական գործառնությունները,

- հումքը, կիսապատրաստվածքը և պատրաստի արտադրանքը, որոնցում հնարավոր է ախտածին մանրէների բազմացում, չեն պահվել դրանց առաջացումը կամ բազմացումը բացառող ջերմաստիճանում և պայմաններում,

- սննդամթերքի արտադրության գործընթացի հետ միաժամանակ արտադրամասում իրականացվել են վերանորոգման աշխատանքներ,

- սննդամթերք տեղափոխող փոխադրամիջոցը չի ունեցել սանիտարական անձնագիր:

Հյութերի և կոմպոտների արտադրության արտադրական գործունեությունը կասեցվել է, սահմանվել է ժամկետ հայտնաբերված խախտումները վերացնելու համար։