ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍՆՆԴԱՄԹԵՐՔԻ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ՏԵՍՉԱԿԱՆ ՄԱՐՄԻՆ

Տավուշում կասեցվել է հանրային սննդի օբյեկտի արտադրական գործունեությունը

Տավուշում կասեցվել է հանրային սննդի օբյեկտի արտադրական գործունեությունը

ՏԵՍՆԵԼ ԲՈԼՈՐԸ

2023-11-29 12:26:36 Տավուշում կասեցվել է հանրային սննդի օբյեկտի արտադրական գործունեությունը 331

An imageՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի Տավուշի մարզային կենտրոնի տեսուչներն անհատ ձեռնարկատեր Արմինե Խաչատրյանին պատկանող հանրային սննդի օբյեկտում իրականացրած ստուգման ընթացքում պարզել են, որ այն գործում է իրավական ակտերով սահմանված սանիտարահիգիենիկ նորմերի խախտումներով (Տավուշի մարզ, գյուղ Աչաջուր):
Մասնավորապես՝
- սննդի կառույցը նախագծված, կառուցված ու տեղակայված չի եղել այնպես, որ հնարավոր լինի կիրառել հիգիենայի պատշաճ մեթոդներ՝ ներառյալ աղտոտումից պաշտպանումը և միջատների դեմ պայքարը,
- սննդի կառույցի հատակը, պատերը չեն ունեցել հարթ մակերես, չեն գտնվել նորոգ վիճակում, հեշտությամբ չեն մաքրվել, պատրաստված չեն եղել անջրանցիկ, չներծծվող, լվացվող նյութերից,
- Չի կանխարգելվել կամ նվազեցվել կեղտի կուտակումը, գոլորշու խտացումը, անցանկալի բորբոսների աճը և մասնիկների թափվելու հնարավորությունը,
- սննդամթերք պատրաստելու համար աշխատանքային մակերևույթները չեն գտնվել նորոգ վիճակում, հեշտությամբ չեն մաքրվել ու ախտահանվել,
- խոհանոցում բացակայել են ձեռքերի և հումքի լվացման լվացարանները, կառույցն ապահովված չի եղել անձնակազմի համար հանդերձարանով:
Հանրային սննդի օբյեկտի արտադրական գործունեությունը կասեցվել է, սահմանվել է ժամկետ հայտնաբերված խախտումները վերացնելու համար: