ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍՆՆԴԱՄԹԵՐՔԻ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ՏԵՍՉԱԿԱՆ ՄԱՐՄԻՆ

Գյումրիում կասեցվել է մսային կիսաֆաբրիկատների արտադրամասի արտադրական գործունեությունը

Գյումրիում կասեցվել է մսային կիսաֆաբրիկատների արտադրամասի արտադրական գործունեությունը

ՏԵՍՆԵԼ ԲՈԼՈՐԸ

2023-11-30 16:45:13 Գյումրիում կասեցվել է մսային կիսաֆաբրիկատների արտադրամասի արտադրական գործունեությունը 361

An imageԱնհատ ձեռնարկատեր Աշոտ Գյուլնազարյանին պատկանող մսային կիսաֆաբրիկատների արտադրամասում ստուգման ընթացքում ՀՀ սննամթերքի անվտանգության տեսչական մարմնի Լոռու մարզային կենտրոնի տեսուչները պարզել են, որ այն գործում է իրավական ակտերով սահմանված սանիտարահիգիենիկ նորմերի խախտումներով (Շիրակի մարզ, քԳյումրի)։

Մասնավորապես՝

- չի ապահովվել սննդամթերքի արտադրության գործընթացում օգտագործվող արտադրական շինությունների, տեխնոլոգիական սարքավորումների և գույքի մաքրման, լվացման, ախտահանման, միջատազերծման և կրծողների ոչնչացման գործընթացների պարբերականություն,

- արտադրական շինությունը, որտեղ իրականացվել է սննդամթերքի արտադրությունը, սարքավորված չի եղել բնական և մեխանիկական օդափոխության միջոցներով,

- բացվող ներքին պատուհանները չեն ունեցել հեշտությամբ հանվող միջատապաշտպան ցանց,

- սանհանգույցի դուռը բացվել է դեպի արտադրական շինություն,

- արտադրամասն ապահովված չի եղել անձնակազմի համար հանդերձարանով։

Մսային կիսաֆաբրիկատների արտադրամասի արտադրական գործունեությունը կասեցվել է, սահմանվել է ժամկետ հայտնաբերված խախտումները վերացնելու համար։