ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍՆՆԴԱՄԹԵՐՔԻ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ՏԵՍՉԱԿԱՆ ՄԱՐՄԻՆ

Գործուն քայլեր են արվում բարեկամ երկրների միջև անասնաբուժության ոլորտում համագործակցության ամրապնդման համար

Գործուն քայլեր են արվում բարեկամ երկրների միջև անասնաբուժության ոլորտում համագործակցության ամրապնդման համար

ՏԵՍՆԵԼ ԲՈԼՈՐԸ

2023-12-08 13:09:42 Գործուն քայլեր են արվում բարեկամ երկրների միջև անասնաբուժության ոլորտում համագործակցության ամրապնդման համար 562

An imageԵրևանում անցկացվել է անասնաբուժական միջոցառումների վերաբերյալ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանային համագործակցության 2-րդ սեմինարը` ԱՄՆ պաշտպանության սպառնալիքի նվազեցման գործակալությունը (DTRA) աջակցությամբ:
Միջոցառմանը մասնակցել են ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի ղեկավար կազմն ու Վրաստանի Պարենի ազգային գործակալության և գյուղատնտեսության պետական լաբորատորիայի պատվիրակությանը։An image
Աշխատաժողովի նպատակն էր առավել հանգամանալի քննարկել երկրների անասնաբուժական ընթացակարգերն ու ծրագրերը՝ անդրադառնալով այնպիսի կարևոր թեմաների, ինչպիսիք են կենդանիների նույնականացման, գրանցման և հետագծելիության համակարգերը:

Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի ղեկավարի տեղակալ Դավիթ Կարապետյանը, ողջունել է հյուրերին և ընդգծել հանդիպման կարևորությունը՝ հույս հայտնելով, որ այն կունենա արդյունքահեն նշանակություն` ամուր հիմք ստեղծելով շարունակական համագործակցության համար:

ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալ Աշխեն Շիրվանյանի խոսքով՝ հատկապես անասնաբուժության մասով խնդիրները ոչ միայն Հայաստանում և Վրաստանում, այլև ամբողջ աշխարհում բազմաթիվ են, և համատեղ քննարկումները կարող են նպաստել դրանց շուտափույթ, համակարգային լուծմանը։

An imageՎրաստանի Պարենի ազգային գործակալության ղեկավարի տեղակալ և ԿԱՀԿ պատվիրակ Վասիլի Բասիլաձեն նշել է՝ նախաքովիդյան շրջանում ՀՀ ՍԱՏՄ-ի հետ արդյունավետ գործակցության սկիզբ է դրվել, և սա լավ հնարավորություն է կառուցողական փոխգործակցության համար։ Բասիլաձեն ներկայացրել է նաև Վրաստանի Պարենի ազգային գործակալության կառուցվածքը, գործառույթները, իրականացվող հիմնական միջոցառումները, նաև շեշտել, որ չափազանց կարևոր է երկու երկրների փորձի փոխանակումն ու անասնաբուժական հիվանդությունների ռիսկերի վերաբերյալ համատեղ քննարկումները։ An image

Կողմերը ներկայացրել են Հայաստանում և Վրաստանում համաճարակաբանական իրավիճակի, կենդանիների հիվանդությունների դեմ պայքարի միջոցառումների՝ մասնավորապես բրուցելոզի, լեյկոզի և տուբերկուլոզի դեմ իրականացվող անասնահամաճարակային մշտադիտարկումները, քննարկվել են կենդանիների նույնականացման, գրանցման և հետագծելիության համակարգերը, բարեկամ երկրների միջև փորձի և տեղեկատվության փոխանակման մեխանիզմները։
Վրացի փորձագետներն այցելել են նաև ՍԱՏՄ ենթակայությանը հանձնված «Հանրապետական անասնաբուժասանիտարական և բուսասանիտարական լաբորատոր ծառայությունների կենտրոն» ՊՈԱԿ և անասնաբուծական ֆերմաներ:
Միջոցառման ավարտին, փոխըմբռնման հուշագրի ստորագրմամբ, մասնակիցները վերահաստատել են իրենց հանձնառությունը՝ ընդլայնել անասնաբուժական ոլորտում համագործակցությունը երկու երկրների միջև: