ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍՆՆԴԱՄԹԵՐՔԻ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ՏԵՍՉԱԿԱՆ ՄԱՐՄԻՆ

HACCP համակարգի ներդրման նկատմամբ վերահսկողությունը ՍԱՏՄ կարևոր գործառույթ է

HACCP համակարգի ներդրման նկատմամբ վերահսկողությունը ՍԱՏՄ կարևոր գործառույթ է

ՏԵՍՆԵԼ ԲՈԼՈՐԸ

2023-12-11 15:14:03 HACCP համակարգի ներդրման նկատմամբ վերահսկողությունը  ՍԱՏՄ կարևոր գործառույթ է 536

An imageՍննդի շղթայում գործունեություն ծավալող կազմակերպություններում Վտանգի վերլուծություն և հսկման կրիտիկական կետերի համակարգի (HACCP) առկայությունը ստուգող՝ ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի տեսուչի համար կարևոր է տիրապետել ՎՎՀԿԿ համակարգի սկզբունքներին ու զարգացնել կարողությունները՝ որակյալ և հստակ վերահսկողություն իրականացնելու նպատակով:
ՍԱՏՄ սննդամթերքի անվտանգության վարչության աշխատակիցները մարզերի և Երևանի կենտրոնի տեսուչներին են ներկայացրել մի քանի ամիս առաջ միջազգային փորձագետի կողմից իրենց փոխանցված գիտելիքներն ու հմտությունները ՎՎՀԿԿ համակարգի վերաբերյալ, հետագծելիության գործընթացների նպատակները, վերահսկողության մեխանւզմները, հստակեցվել են HACCP համակարգի ներդրմանն օժանդակելուն և այն ներդրած կազմակեպութունները ստուգելու համար համապատասխան մոտեցումները։ HACCP համակարգի առկայությունը սննդի շղթայի օպերատորների համար պատադիր է, որի վերաբերյալ ամբողջական տեղեկատվությանը կարող եք ծանոթանալ հետևյալ հղմամբ՝ https://snund.am/hy/page/hazard-analysis-and-control-of-critical-points/139 ։