ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍՆՆԴԱՄԹԵՐՔԻ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ՏԵՍՉԱԿԱՆ ՄԱՐՄԻՆ

Մարդու առողջության պահպանումն առաջնահերթություն է

Մարդու առողջության պահպանումն առաջնահերթություն է

ՏԵՍՆԵԼ ԲՈԼՈՐԸ

2023-12-13 15:59:02 Մարդու առողջության պահպանումն առաջնահերթություն է 476

Հարգելի քաղաքացիներ

Միսն անվտանգության բարձր ռիսկ ունեցող սննդամթերք է, ուստի, ռիսկերը նվազագույնի հասցնելու նպատակով, Հայաստանում արդեն 3 տարի պարտադիր է կենդանիների սպանդանոցային մորթը:

Միս-մսեղիք գնելիս պահանջեք ներկայացնել դրա սպանդանոցային ծագումը հավաստող անասնաբուժական Ձև 5 վկայականը: Այն փաստում է, որ կենդանին մորթվել է սանիտարահիգիենիկ պատշաճ պայմաններում, միսը ենթարկվել է լաբորատոր փորձաքննության և անվտանգ է:

Միսը նույնականացրեք՝ համեմատելով դրա վրայի ՊԱՐՏԱԴԻՐ ԴՐՈՇՄԱԿՆԻՔԸ Ձև 5 վկայականի ՀԵՐԹԱԿԱՆ ՀԱՄԱՐԻ հետ. մսի և վկայականի համարները պետք է համընկնեն:

Կտրատված և սառնարան-ցուցափեղկերում դրված միսը պետք է ներկայացված լինի ՏԵՂԵԿԱՏՎԱԿԱՆ ԹԵՐԹԻԿՈՎ, որը նույնական է Ձև 5 վկայականի և մսի դրոշմակնիքի հետ:

Պահանաջատեր եղե՛ք, պայքարեք ձեր առողջության համար, թույլ մի՛ տվեք ձեզ վաճառեն բակային մորթի արդյունքում ստացված անհայտ որակի և թարմության միս:

Եթե իրացման ցանցում ձեզ կառաջարկեն անհայտ ծագման միս, զանգահարեք ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմին 118 անվճար հեռախոսահամարով և տեղեկացրեք այդ մասին՝ նշելով վաճառակետի հասցեն:

Մարդու առողջության պահպանումն առաջնահերթություն է:

An image An image