ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍՆՆԴԱՄԹԵՐՔԻ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ՏԵՍՉԱԿԱՆ ՄԱՐՄԻՆ

«Հանրապետական անասնաբուժասանիտարական և բուսասանիտարական լաբորատոր ծառայությունների կենտրոն» ՊՈԱԿ-ում կառավարման համակարգի պատասխանատուի թափուր հաստիքի մրցույթի վերաբերյալ

«Հանրապետական անասնաբուժասանիտարական և բուսասանիտարական լաբորատոր ծառայությունների կենտրոն» ՊՈԱԿ-ում կառավարման համակարգի պատասխանատուի թափուր հաստիքի մրցույթի վերաբերյալ

ՏԵՍՆԵԼ ԲՈԼՈՐԸ

2023-12-14 17:00:51 «Հանրապետական անասնաբուժասանիտարական և բուսասանիտարական լաբորատոր ծառայությունների կենտրոն» ՊՈԱԿ-ում կառավարման համակարգի պատասխանատուի թափուր հաստիքի մրցույթի վերաբերյալ 762

An image«Հանրապետական անասնաբուժասանիտարական և բուսասանիտարական լաբորատոր ծառայությունների կենտրոն» ՊՈԱԿ-ը (այսուհետ՝ ՀԱԲԼԾԿ) հայտարարում է մրցույթ՝ կառավարման համակարգի (որակի կառավարիչ) պատասխանատուի թափուր հաստիքի համալրման նպատակով:

Հաստիքի համար սահմանված պահանջներ

ԿՐԹՈՒԹՅՈՒՆ ԵՎ ԱՆՀՐԱԺԵՇՏ ԳԻՏԵԼԻՔՆԵՐ

• Բարձրագույն կրթություն
• Գիտական աստիճանը խրախուսվում է
• Կառավարման համակարգի հիմնավոր իմացություն
• Վերապատրաստման հավաստագրերի առկայություն
• Կառավարման փորձը ցանկալի է

ԳՈՐԾԱՌՈՒՅԹՆԵՐ

 Հիմնվելով ՀԱԲԼԾԿ-ի կանոնադրությամբ ամրագրված գործառույթների վրա` իրականացնում և վերահսկում է կառավարման համակարգի (ԿՀ) ապահովմանը և կարգավորիչ գործառույթներին վերաբերող նպատակների, խնդիրների, որակի քաղաքականության, ընթացակարգերի և համակարգերի զարգացման գործընթացը,
 լաբորատորիաների ԿՀ համակարգողների հետ միասին մշակում է ԿՀ փաստաթղթերը, ծանոթացնում դրանց աշխատակազմին, որպեսզի լաբորատորիաների ԿՀ քաղաքականությունը համապատասխանի ԿՀ պահանջներին,
 խաչաձև գործառնական ծրագրերով ղեկավարում է ԿՀ ապահովման գործողությունները՝ ներառյալ ԿՀ ապահովման ժամանակային պլանները և ռազմավարությունը,
 բոլոր գործընթացներում և ծառայություններում աջակցում է ԿՀ ապահովման և բարելավման նախաձեռնություններին,
 լաբորատորիաների ԿՀ համակարգողների հետ միասին իրականացնում և վերահսկում է լաբորատորիաների ներքին աուդիտի ծրագրերը և գնահատում աուդիտներից (ներքին և արտաքին) բխող բարելավման առաջարկները՝ ներառելով ուղղիչ-կանխարգելիչ գործողությունների իրականացումն ու արդյունքների ամփոփումը,
 լաբորատորիաների ԿՀ համակարգողների հետ միասին կազմակերպում և անցկացնում է անձնակազմի վերապատրաստման դասընթացներ (նաև ներքին ուսուցումներ)՝ ներառելով նաև ԿՀ պահանջների, փաստաթղթավորման և աշխատանքի կազմակերպման վերաբերյալ ուսուցումները,
 լաբորատորիաների ԿՀ համակարգողների հետ միասին կազմակերպում և իրականացնում է որակավորման թեստերի (PT) մասնակցության ժամանակացույցի մշակումը աշխատանքների անցկացումը, արդյունքների ամփոփումը և փաստաթղթավորումը,
 լաբորատորիաների ԿՀ համակարգողների հետ միասին իրականացնում է սարքավորումների անխափան և ճշգրիտ աշխատանքի կազմակերպումը (ներքին տրամաչափարկում PQ), արդյունքների փաստաթղթավորումը (չափագիտական հետևելիության ապահովում)՝ համապատասխան որակավորում ունեցող մասնագետների միջոցով։

Ներկայացված պահանջներին համապատասխանող թեկնածուներին առաջարկում ենք իքնակենսագրություն (CV/curriculum vitae) ուղարկել info@armlab.am էլեկտրոնային հասցեին՝ նամակի վերնագրում նշելով հաստիքի անվանումը, որի համար դիմում են:
Հարցերի դեպքում կարող եք զանգահարել +374 12454034 հեռախոսահամարով:

Մրցույթն անց է կացվում հարցազրույցի հիման վրա:
Հարցազրույցի կհրավիրվեն վերը նշված պահանջներին բավարարող թեկնածուները: