Լոռիում կասեցվել է սպանդանոցի արտադրական գործունեությունը
Լոռիում կասեցվել է սպանդանոցի արտադրական գործունեությունը
2023-12-18 10:50:30 640
«Արարատ» ՍՊԸ-ին պատկանող սպանդանոցում ստուգման ընթացքում ՀՀ սննամթերքի անվտանգության տեսչական մարմնի Շիրակի մարզային կենտրոնի տեսուչները պարզել են, որ այն գործում է իրավական ակտերով սահմանված սանիտարահիգիենիկ նորմերի խախտումներով (Լոռու մարզ, գյուղ Գյուլագարակ)։
Մասնավորապես՝
- արտադրական շինության տարածքում չի բացառվել պարենային հումքի և սննդամթերքի, աղտոտված և մաքուր գույքի հանդիպական կամ խաչաձևվող հոսքերի առկայությունը,
- փաթեթավորման գործընթացները չեն կատարվել սննդամթերքի աղտոտումը բացառող պայմաններում, չի եղել համապատասխան առանձնացված տարածք,
- արտադրական շինության պատերի մակերևույթները պատրաստված չեն եղել անջրանցիկ, լվացվող նյութերից, ինչը հնարավորություն կտար լվանալ և ախտահանել:
Սպանդանոցի արտադրական գործունեությունը կասեցվել է, սահմանվել է ժամկետ հայտնաբերված խախտումները վերացնելու համար։