ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍՆՆԴԱՄԹԵՐՔԻ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ՏԵՍՉԱԿԱՆ ՄԱՐՄԻՆ

Գենետիկորեն ձևափոխված մթերք

Գենետիկորեն ձևափոխված մթերք

ՏԵՍՆԵԼ ԲՈԼՈՐԸ

2022-08-15 14:39:28 Գենետիկորեն ձևափոխված մթերք 57

Գենետիկորեն ձևափոխված են համարվում հետևյալ երեք տեսակի մթերքները՝

  • որակական այլ հատկանիշների ստացման նպատակով կենդանի օրգանիզմներում (կենդանիներ, բույսեր, միկրոօրգանիզմներ) օտար գենի ավելացմամբ կամ գեների համակցմամբ գենետիկական կառուցվածքի վերափոխման արդյունքում ստացված մթերքը,
  • կենդանի վերափոխված օրգանիզմների կենսագործունեության արդյունքում ստացված մթերքը,
  • սննդամթերքի բաղադրության մեջ գենետիկական կառուցվածքի վերափոխման արդյունքում ստացված մթերքի և (կամ) կենդանի վերափոխված օրգանիզմների կենսագործունեության արդյունքում ստացված մթերքի և (կամ) դրանց առանձին մասերի օգտագործումից ստացված մթերքը:

Ավելի հաճախ կարելի է հանդիպել միևնույն իմաստն ունեցող հապավումների՝ ԳՄՕ (գենետիկորեն մոդիֆիկացված օրգանիզմներ), ԳՓՕ (գենետիկորեն փոփոխված օրգանիզմներ), ԳՁՕ (գենետիկորեն ձևափոխված օրգանիզմներ):

Գենետիկորեն ձևափոխված մթերքի վրա պարտադիր պետք է հայերեն լեզվով մակնշում լինի, որը կպարունակի տեղեկատվություն գենետիկորեն ձևափոխված բաղադրիչի մասին: