ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍՆՆԴԱՄԹԵՐՔԻ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ՏԵՍՉԱԿԱՆ ՄԱՐՄԻՆ

Անաէրոբ մանրէներ

ՏԵՍՆԵԼ ԲՈԼՈՐԸ

2022-08-15 17:01:45 Անաէրոբ մանրէներ 554

Անաէրոբ մանրէները (լատ. an-առանց, aer-օդի, bios-կյանք) մանրէները կարող են զարգանալ շրջակա միջավայրում թթվածնի բացակայության դեպքում: Անաէրոբները բաժանվում են ֆակուլտատիվ անաէրոբների և օբլիգատ անաէրոբների: Օբլիգատ անաէրոբներին են պատկանում այն մանրէները, որոնք հիանալի կարող են զարգանալ թթվածնի բացակայության ժամանակ:

Սակայն դրանց վեգետատիվ ձևը թթվածնի հետ շփվելիս արագորեն ոչնչանում է, իսկ դրանց առաջացրած սպորները պահպանվում են, քանի որ կայուն են թթվածնի նկատմամբ և հետագայում ընկնելով անաէրոբ պայմաններ՝ շարունակում են զարգանալ: Այս խմբին են պատկանում փայտացման, գազային գանգրենայի և բոտուլիզմի հարուցիչները: Ֆակուլտատիվ անաէրոբներին են պատկանում այն մանրէները, որոնք կարող են զարգանալ և´ թթվածնի առկայության, և´ բացակայության ժամանակ, օրինակ՝ cl.perfringens մանրէները: