10 միջոց՝ ստուգելու կարագի «բնականությունը»
10 միջոց՝ ստուգելու կարագի «բնականությունը»
ՏԵՍՆԵԼ ԲՈԼՈՐԸ
2022-08-15 17:42:04 1593
Բնական կարագը պարունակում է օրգանիզմի համար շատ կարևոր վիտամիններ ՝ A, D և E և օգտագործումը դրական ազդեցություն է ունենում տեսղության, մաշկի վիճակի վրա, օգնում է կենտրոնական նյարդային համակարգին։ Օրվա ընթացքում 20 գրամ բնական կարագ օգտագործելը մարդու օրգանիզմի համար շատ օգտակար է։
Իսկ ինչպե՞ս իմանալ՝ կարագը բնակա՞ն է, թե՞ ոչ։
- Ուշադրություն դարձրեք կարագի բաղադրությանը.բնական կարագի բաղադրության մեջ չեն մտնում տարբեր բուսական յուղեր, այն պետք է պարունակի միայն կաթ և սերուցք։
- Եթե փաթեթավորման վրա գրված չէ «կարագ», դա ևս առիթ է՝ մտածելու համար՝ արդյոք փաթեթի ներսում մարգարին կամ սփրեդ չէ՞։
- Բնական կարագը տարբերել կարելի է նաև գնի միջոցով.կովի բնական կաթից պատրաստված կարագն ավելի թանկ է, քան դրա փոխարինիչները։
- Եթե փաթեթավորումը բացելու հնարավորություն ունեք, ուշադրություն դարձրեք կարագի գույնին։ Այն պետք է ոչ մուգ դեղին լինի, ոչ էլ սպիտակ։
- Բնական կարագը շոշափելիս պինդ է. կովի կաթից պատրաստված կարագը չի կեղտոտի փաթեթավորումը, ինչպես նաև՝ չի մնա մաշկի վրա։
- Անհրաժեշտ է ուշադրություն դարձնել կարագի պիտանելիության ժամկետին.կովի կաթից պատրաստված կարագը կարող է պահպանվել 10 օր և ոչ ավելի։ Եթե այն մետաղական տարայում է, ապա՝ ոչ ավելի, քան 3 ամիս։ Եթե արտադրողը պահպանման առավել երկար ժամանակահատված է նշում, նշանակում է՝ գործ ունեք կոնսերվանտների հետ։
- Եթե կարագը բնական է, ապա այն հավասարաչափ կհալվի. իսկ եթե վերևի հատվածում կաթիլներ են հայտնվում, նշանակում է՝ գործ ունեք մարգարինի հետ։
- Երբ բնական կարագը սառը վայրից տեղափոխում են տաք վայր,այն փափկում է, բայց չի հալվում՝ ի տարբերություն մարգարինի, որն արագ սկսում է հալվել։
- Որակյալ սերուցքից պատրաստված կարագը պինդ է և հարթ.կտրելիս կնկատեք, որ այն փայլուն է, առանց շերտավորման։
- Բնական կարագը չպետք է փշրվի սառնարանից հանելուց անմիջապես հետո. այն հացի վրա քսվում է խիտ, միասեռ շերտով։