ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍՆՆԴԱՄԹԵՐՔԻ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ՏԵՍՉԱԿԱՆ ՄԱՐՄԻՆ

Ինչպես տարբերել որակյալ ձուն անորակից

Ինչպես տարբերել որակյալ ձուն անորակից

ՏԵՍՆԵԼ ԲՈԼՈՐԸ

2022-08-15 16:59:42 Ինչպես տարբերել որակյալ ձուն անորակից 1107

Անդրադառնանք այն հարցին, թե ինչպես ընտրել որակյալ ձու՝ արտաքին տեսքից դատելով:

Ձու գնելիս առաջին հերթին ուշադրություն դարձրեք Հավի ձվի մակնշումը պետք է պարունակի տեղեկատվություն ձվի չափի, արտադրման ժամկետի և արտադրող կազմակերպության մասին:

Ուշադրություն դարձրեք ձվի մակերևույթին: Ձուն պետք է լինի հարթ, առանց ճաքերի ու հորդուբորդության: Եթե հաստ կճեպով ձուն արտահայտված ցան ունի մակերևույթին, ապա դա խոսում է ձվի՝ ոչ թարմ լինելու մասին: Ձուն պետք է կոտրված կամ ճաքած տեղ չունենա, այլապես կճեպի ճաքերից և կոտրվածքներից կարող են մանրէներ ներթափանցել հավանաբար վնասված ներքին թաղանթից ներս:

Ուշադրություն դարձրեք ձվի գույնին: Հավի ձվի՝ շագանակագույն կամ ճերմակ լինելը դրա որակական հատկանիշների հետ կապ չունի, այլ խոսում է միայն ածող հավի ցեղատեսակի մասին: Սակայն ճերմակ ձուն պետք է լինի լրիվ ճերմակ, այլ ոչ թե դեղնավուն, կաթնագույն, մոխրագույն կամ այլ երանգով:

Թարմ ձուն պետք է լինի ծանր: Հավի թարմ ձուն ամբողջությամբ ընկղմվում է ջրով լի սրվակի մեջ և հասնում է հատակին: Երբ ձուն թափահարեք ականջի մոտ, պետք է զգացվի շատ թույլ շարժում. շարժման ձայն չպետք է լսվի: