ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍՆՆԴԱՄԹԵՐՔԻ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ՏԵՍՉԱԿԱՆ ՄԱՐՄԻՆ

Տարածաշրջանային. քննարկվել են բույսերի առողջությանը և դրան ուղված կարողությունների զարգացմանը վերաբերող հարցեր

Տարածաշրջանային. քննարկվել են բույսերի առողջությանը և դրան ուղված կարողությունների զարգացմանը վերաբերող հարցեր

ՏԵՍՆԵԼ ԲՈԼՈՐԸ

2019-09-06 05:06:16 Տարածաշրջանային. քննարկվել են բույսերի առողջությանը և դրան ուղված կարողությունների զարգացմանը վերաբերող հարցեր 1399

An imageՀՀ ԿԵ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի պատվիրակությունը, Տեսչական մարմնի ղեկավար Գեորգի Ավետիսյանի գլխավորությամբ, մասնակցել է Մոլդովայի Հանրապետության Քիշնև քաղաքում կայացած ՄԱԿ-ի Պարենի և գյուղատնտեսության կազմակերպության (FAO) կողմից կազմակերպվող Բույսերի պաշտպանության միջազգային կոնվենցիայի տարածաշրջանային աշխատաժողովին:
Աշխարհի 27 երկրների պատվիրակություններ քննարկվել են բույսերի առողջությանը և դրան ուղված կարողությունների զարգացմանը, բուսասանիտարական միջոցառումների միջազգային չափորոշչներին, վնասակար օրգանիզմների կարգավիճակին, արտակարգ իրավիճակի ժամանակ հումանիտար օգնության տեսքով բուսասանիտարական հսկողության ենթակա ապրանքների ներմուծման պահանջներին վերաբերող հարցեր:
Գեորգի Ավետիսյանն իր ելույթում ներկայացրել է Հայաստանի Հանրապետությունում բուսասանիտարական ապրանքների ներմուծման և արտահանման վերահսկողության, բույսերի վնասատուների հայտնաբերմանն ուղղված մշտադիտարկումների բուսասանիտարական ռիսկերի վերլուծության, կարանտինային վնասատուներից զերծ գոտիների հայտնաբերման գործընթացը:
Միջոցառման ընթացքում Հայաստանի պատվիրակներն առանձին հանդիպումներում առևտրային գործընկեր երկրների ներկայացուցիչների հետ քննարկել են բուսական ծագման ապրանքի առևտրի հետ կապված մի շարք հարցեր, ներկայացրել ՀՀ տարածք ներմուծվող և արտահանվող բուսական ծագման ապրանքի բուսասանիտարական հսկողության կարգն ու պահանջները, բարձրացրել մոլախոտերի վերաբերյալ բուսասանիտարական միջոցառումների միջազգային չափորոշիչի բացակայության խնդիրը և ներկայացվել է դրա ազդեցությունը միջազգային առևտրի ժամանակ: Առաջարկվել է ստեղծել բուսասանիտարական միջոցառումների միջազգային նոր ստանդարտ մոլախոտերի վերաբերյալ:
Աշխատաժողովի ժամանակ տեղեկացվել է են նաև, որ 2020 թվականը բույսերի առողջության միջազգային տարի հայտարարելու կապակցությամբ նախատեսվում է Հայաստանի Հանրապետությունում իրականացնել միջոցառումներ շարք: