Հիպոդերմատոզ
Հիպոդերմատոզ
2022-08-16 17:00:23 1385
Հիվանդությունը հարուցվում է ենթամաշկային բոռի թրթուրների կողմից: Հիմնականում դրանք տեղավորվում են մեջքի հատվածում՝ մաշկի տակ: Կենդանին անհանգստանում է, փորձում է քորվել: Շոշափելիս խուսափում է մեջքի հատվածին ձեռք տալուց, այն ցավազգաց է և տաք, լավ շոշոափվում են բոռի թրթուրները:
Բուժումը կազմակերպելու համար՝
Առաջին անգամ հոկտեմբեր-նոյեմբեր ամիսներին, երկրորդ անգամ ձմռան վերջում և վաղ գարնանը մաշկը մշակում են մինչև 200կգ քաշը՝ 16մլ, իսկ 200 կգ-ից բարձր քաշի դեպքում՝ 20մլ հետևյալ նյութերով՝
Քլորոֆոսի 1%-անոց լուծույթով
Նեոցիդոլի 0.05%-անոց լուծույթով
Իվոմեկ 1%-անոց լուծույթը ներարկում են ենթամաշկային 1մլ-ը 50կգ-ին:
Կանխարգելման համար ամռանը նշված լուծույթները օգտագործում են 20 օրը մեկ: