ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍՆՆԴԱՄԹԵՐՔԻ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ՏԵՍՉԱԿԱՆ ՄԱՐՄԻՆ

Նեոասկարիդոզ

ՏԵՍՆԵԼ ԲՈԼՈՐԸ

2022-08-16 17:06:59 Նեոասկարիդոզ 1390

Հարուցիչը՝ Neoascaris vitulorum որդը, տեղակայվում է հորթերի բարակ աղիներում և շրդանում: Կենդանին ընկճված է, չնայած չի մրսել, բայց հազում է, լուծ է առաջանում, մազածածկը գզգզված է, ընկնում է նրա քաշաճը: Տնտեսություններում, հիվանդությունը կանխարգելելու նպատակով, հղի կովերին և մինչև չորս ամսական հորթերին պահում են առանձին: Հորթերին առաջին անգամ ճիճվաթափում են մեկ ամսական հասակում՝ 5 օր պահելով անասնաշենքում, այնուհետև գոմաղբը հավաքում և ենթարկում են կենսաջերմային մշակման: Կովերին հանում են այն արոտավայրերը, որտեղ չեն եղել մինչև 5 ամսական հորթերը:

Բուժման համար օգտագործում են՝

Պիպերազին – 0.22-0.3գ/կգ, երկնվագ, սոված դիետայից հետո,

Նիլվերմ – 15մգ/կգ, միանվագ, ջրում լուծված

Ատազոլ-ֆորտե – 1 հաբը 60 կգ քաշին, միանվագ: