Բուսասանիտարիայի վարչություն
Բուսասանիտարիայի վարչություն
Բուսասանիտարիայի վարչության հիմնական խնդիրներն են`
Հայաստանի Հանրապետության տարածքում բույսերի կարանտին վնասակար օրգանիզմների հայտնաբերումը․
պեստիցիդների և ագրոքիմիկատների ներմուծման, արտահանման, պահպանման, փոխադրման, իրացման, oգտագործման գործընթացների ապահովումը՝ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված դրույթներին համապատասխան.
բուսասանիտարիայի ոլորտը կարգավորող իրավական ակտերով սահմանված պահանջների խախտումների հայտնաբերումը և կանխումը։
Բուսասանիտարիայի վարչության հիմնական գործառույթներն են`
1) պեստիցիդների և ագրոքիմիկատների ներմուծման, արտահանման, պահպանման, փոխադրման, իրացման գործընթացների նկատմամբ պետական վերահսկողության կազմակերպում և իրականացմանը մասնակցություն, ինչպես նաև աշխատանքների համակարգում և ուղղորդում.
2) Հայաստանի Հանրապետության տարածքում կարանտին oրգանիզմներ հայտնաբերելու և դրանց հետագա տարածումը կանխարգելելու նպատակով իրականացվող բուսասանիտարական մոնիթորինգի աշխատանքների կազմակերպում և համակարգում.
3) Հայաստանի Հանրապետությունում պետական գրանցում չստացած, ժամկետանց, անորակ և արգելված պեստիցիդների իրացման արգելման ուղղված աշխատանքների կազմակերպում և համակարգում․
4) Տեսչական մարմնի մարզային կենտրոնների կողմից կատարված աշխատանքների արդյունքների ամփոփում, խնդիրների վերհանում և դրանց լուծման վերաբերյալ առաջարկությունների ներկայացում։
Բուսասանիտարիայի վարչության կանոնադրությունը