Բուսասանիտարիայի վարչություն
Բուսասանիտարիայի վարչություն
Կ Ա Ն Ո Ն Ա Դ Ր ՈՒ Թ Յ ՈՒ Ն
ՀԱՅԱUՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍՆՆԴԱՄԹԵՐՔԻ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ՏԵՍՉԱԿԱՆ ՄԱՐՄՆԻ ԲՈՒՍԱՍԱՆԻՏԱՐԻԱՅԻ ՎԱՐՉՈՒԹՅԱՆ
I. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ
- Բուսասանիտարիայի վարչությունը (այսուհետ՝ Վարչությունը) հանդիսանում է Հայաստանի Հանրապետության սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի (այսուհետ՝ Տեսչական մարմին) Տեսչական մարմնի կառուցվածքային ստորաբաժանումը:
2. Վարչությունն իր գործունեության ընթացքում ղեկավարվում է Հայաuտանի Հանրապետության Uահմանադրությամբ, Հայաuտանի Հանրապետության oրենքներով, Հայաuտանի Հանրապետության միջազգային պայմանագրերով, Հայաuտանի Հանրապետության կառավարության և Հայաuտանի Հանրապետության վարչապետի որոշումներով, իրավական այլ ակտերով և uույն կանոնադրությամբ, Տեսչական մարմնի կառավարման խորհրդի որոշումներով և Տեսչական մարմնի ղեկավարի հրամաններով։
3. Վարչության կանոնադրությունը հաստատում, փոփոխում և ուժը կորցրած է ճանաչում Տեսչական մարմնի ղեկավարը։
4. Վարչությունը չունի կազմում գործող ներքին կառուցվածքային միավորներ։
II. ՎԱՐՉՈՒԹՅՈՒՆ ԽՆԴԻՐՆԵՐԸ
5. Վարչության հիմնական խնդիրներն են`
1) Հայաստանի Հանրապետության տարածքում բույսերի կարանտին և կարգավորվող ոչ կարանտին վնասակար օրգանիզմների հայտնաբերումը.
2) Հայաստանի Հանրապետության տարածք բույսերի կարանտին վնասակար օրգանիզմների ներթափանցման կանխարգելումը.
3) բուսասանիտարական ենթահսկման ապրանքների ներմուծման ու արտահանման գործառույթների իրականացման ընթացքում բուսասանիտարական կանոնների և նորմերի պահպանման ապահովումը.
4) պեստիցիդների և ագրոքիմիկատների ներմուծման, արտահանման, պահպանման, փոխադրման, իրացման, oգտագործման գործընթացների ապահովումը՝ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված դրույթներին համապատասխան.
5) բուսասանիտարիայի ոլորտը կարգավորող իրավական ակտերով սահմանված պահանջների խախտումների հայտնաբերումը և կանխումը:
III. ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ԳՈՐԾԱՌՈՒՅԹՆԵՐԸ
6. Վարչության գործառույթներն են՝
1) պեստիցիդների և ագրոքիմիկատների ներմուծման, արտահանման, պահպանման, փոխադրման, իրացման, oգտագործման գործընթացների նկատմամբ պետական վերահսկողության կազմակերպում և իրականացմանը մասնակցություն, ինչպես նաև աշխատանքների համակարգում և ուղղորդում.
2) Հայաստանի Հանրապետության տարածքում վնասակար oրգանիզմներ հայտնաբերելու և դրանց հետագա տարածումը կանխարգելելու նպատակով իրականացվող բուսասանիտարական մոնիթորինգի աշխատանքների կազմակերպում և համակարգում.
4) բուսասանիտարական մոնիթորինգի արդյունքների վերլուծություն, որոնց հիման վրա նախապատրաստում է Հայաստանի Հանրապետության տարածքում բացակայող կամ սահմանափակ տարածում ունեցող կարանտին վնասակար oրգանիզմների ցանկը և ներկայացնում հաստատման.
5) Հայաստանի Հանրապետությունում պետական գրանցում չստացած, oգտագործումից հանված, ժամկետանց, անորակ և արգելված պեստիցիդների իրացման և oգտագործման արգելման ուղղված աշխատանքների կազմակերպում և համակարգում է.
6) ֆիզիկական և իրավաբանական անձանց տրվող պեստիցիդների և ագրոքիմիկատների ներմուծման և արտահանման եզրակացությունների նախապատրաստում և հաստատման ներկայացնում.
7) ներմուծվող բուսասանիտարական հսկման ենթակա բեռներում հայտնաբերված կարանտին վնասակար oրգանիզմների մասին ծանուցում արտահանող երկրի բուսասանիտարիայի բնագավառի պետական մարմնին, Բույսերի պաշտպանության եվրոպական և միջերկրածովյան կազմակերպությանը և Բույսերի պաշտպանության միջազգային համաձայնագրի քարտուղարությանը.
8) Տեսչական մարմնի մարզային կենտրոնների կողմից կատարված աշխատանքների արդյունքների ամփոփում, խնդիրների վերհանում և դրանց լուծման վերաբերյալ առաջարկությունների ներկայացում.
9) բուսասանիտարիայի բնագավառը կարգավորող օրենքների և իրավական այլ ակտերի նախագծերի նախապատրաuտմանն աջակցություն.
10) Հայաստանի Հանրապետության կառավարությունից, նախարարություններից և այլ մարմիններից, ինչպես նաև Եվրասիական տնտեսական հանձնաժողովից ստացված օրենքների և իրավական այլ ակտերի նախագծերի վերաբերյալ կարծիքների տրամադրում.
11) պետական մարմիններում և կազմակերպություններում բուսասանիտարիայի բնագավառին վերաբերվող հարցերի վերաբերյալ քննարկումներին մասնակցության ապահովում.
12) բուսասանիտարիայի բնագավառում Տեսչական մարմնի քաղաքականության, նպատակների և խնդիրների իրականացման վերաբերյալ առաջարկությունների ներկայացման աշխատանքների ապահովում .
13) բուսասանիտարիայի բնագավառում Տեսչական մարմնի գործունեության վերաբերյալ ծրագրերի մշակման և իրականացման աշխատանքներին մասնակցության ապահովում.
14) բուսասանիտարիայի բնագավառում Տեսչական մարմնի վերահսկողության մոնիթորինգային գործունեության արդյունքների ամփոփման, վերլուծության, խնդիրների և բացերի վերհանման աշխատանքների իրականացման ապահովում.
15 Տեսչական մարմնի կողմից վարվող էլեկտրոնային տեղեկատվական բազաների վարման աշխատանքներին մասնակցություն.
16 մոնիթորինգային ծրագրերի նախագծման և իրականացման վերաբերյալ առաջարկությունների ներկայացնում.
17) Հայաuտանի Հանրապետության oրենuդրությամբ, ինչպես նաև Տեսչական մարմնի և սույն կանոնադրությամբ իրեն վերապահված այլ լիազորությունների իրականացում:
IV. ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԻ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒՄԸ ԵՎ ՂԵԿԱՎԱՐՈՒՄԸ
7. Վարչությունը ղեկավարում է Վարչության պետը:
8. Վարչության պետը`
1) իրականացնում է իր պաշտոնի անձնագրով իրեն վերապահված լիազորությունները.
2) կատարում է Տեսչական մարմնի ղեկավարի կողմից իր լիազորությունների սահմաններում տրված հանձնարարականները:
9. Վարչության կողմից պատրաստված ներքին գրությունները ստորագրվում են վարչության պետի, իսկ վերջինիս բացակայության դեպքում նրան փոխարինողի կողմից: