ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍՆՆԴԱՄԹԵՐՔԻ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ՏԵՍՉԱԿԱՆ ՄԱՐՄԻՆ

Սննդամթերքի անվտանգության վարչություն

Սննդամթերքի անվտանգության վարչություն

Կ Ա Ն Ո Ն Ա Դ Ր ՈՒ Թ Յ ՈՒ Ն

ՀԱՅԱUՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍՆՆԴԱՄԹԵՐՔԻ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ՏԵՍՉԱԿԱՆ ՄԱՐՄՆԻ ՍՆՆԴԱՄԹԵՐՔԻ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ՎԱՐՉՈՒԹՅԱՆ

I. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ

1. Սննդամթերքի անվտանգության վարչությունը (այսուհետ՝ Վարչությունը) հանդիսանում է Հայաստանի Հանրապետության սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի (այսուհետ՝ Տեսչական մարմին) կառուցվածքային ստորաբաժանումը:

2. Վարչությունն իր գործունեության ընթացքում ղեկավարվում է Հայաuտանի Հանրապետության Uահմանադրությամբ, Հայաuտանի Հանրապետության oրենքներով, Հայաuտանի Հանրապետության միջազգային պայմանագրերով, Հայաuտանի Հանրապետության կառավարության և Հայաuտանի Հանրապետության վարչապետի որոշումներով, իրավական այլ ակտերով և uույն կանոնադրությամբ, Տեսչական մարմնի կառավարման խորհրդի որոշումներով և Տեսչական մարմնի ղեկավարի հրամաններով։

3. Վարչության կանոնադրությունը հաստատում, փոփոխում և ուժը կորցրած է ճանաչում Տեսչական մարմնի ղեկավարը։

4. Վարչությունը չունի կազմում գործող ներքին կառուցվածքային միավորներ։

II. ՎԱՐՉՈՒԹՅՈՒՆ ԽՆԴԻՐՆԵՐԸ

5. Վարչության խնդիրներն են`

1) սննդամթերքի անվտանգության և որակի հսկողության բնագավառում իրականացվող պետական վերահսկողության իրականացման համակարգումը.

2) սննդի շղթայի փուլերում պետական վերահսկողության իրականացման ընթացքում մասնագիտական խորհրդատվության տրամադրումը.

3) օրենքով սահմանված դեպքերում և կարգով պետական վերահսկողության իրականացումը և պատասխանատվության միջոցների կիրառումը.

4) սննդամթերքի անվտանգության և որակի հսկողության բնագավառում պետական վերահսկողության իրականացման միջազգային լավագույն փորձի ներդրման աշխատանքներին մասնակցությունը:

III. ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ԳՈՐԾԱՌՈՒՅԹՆԵՐԸ

6. Վարչության գործառույթներն են՝

1) սննդի շղթայի փուլերում նորմատիվ իրավական ակտերով սահմանված պահանջների համապատասխանության նկատմամբ պետական վերահսկողության իրականացում.

2) սննդամթերքի անվտանգության և որակի հսկողության բնագավառում Տեսչական մարմնի կողմից իրականացվող պետական վերահսկողության աշխատանքների պլանավորում և համակարգում.

3) Տեսչական մարմնի կողմից վարվող էլեկտրոնային տեղեկատվական բազաների վարման աշխատանքներին մասնակցություն.

4) պետական վերահսկողության արդյունքերի և ընթացիկ աշխատանքների իրականացման համար անհրաժեշտ հաշվետվությունների և այլ ձևաթղթերի մշակում.

5) Տեսչական մարմնի Երևանի և մարզային կենտրոնների կողմից իրականացված վերահսկողության արդյունքում ստացված տեղեկատվության ամփոփում, ընթացիկ հսկողության իրականացում, ըստ անհրաժեշտության, առաջարկությունների ներկայացում Տեսչական մարմնի ղեկավարին, մասնագիտական խորհրդատվության տրամադրում.

6) սննդամթերքի անվտանգության և որակի հսկողության բնագավառում իրականացվող աշխատանքների արդյունավետ իրականացմանն ուղղված հանձնարարականների առաջարկություններ ներկայացում.

7) սննդամթերքի արտադրության փուլում վտանգի աղբյուրի վերլուծության և հսկման կրիտիկական կետերի համակարգի ներդրման վերաբերյալ խորհրդատվության տրամադրում սննդի շղթայի օպերատորներին.

8) վտանգավոր սննդամթերքի ոչնչացման կամ օգտահանման գործընթացների իրականացմանը մասնակցություն և տարածքային մարմինների կողմից ոչնչացման կամ օգտահանման գործընթացների իրականցման աշխատանքների ուղղորդում.

9) սննդամթերքի անվտանգության և որակի հսկողության ոլորտին առնչվող իրավական ակտերի նախագծերի մշակման աշխատանքներին մասնակցություն.

10) սննդամթերքի անվտանգության և որակի հսկողության բնագավառներում միջազգային և տարածաշրջանային համապատասխան կազմակերպությունների հետ համագործակցություն.

11) մոնիթորինգային ծրագրերի նախագծման և իրականացման վերաբերյալ առաջարկությունների ներկայացնում.

12) մոնիթորինգային ծրագրերի իրականացման աշխատանքների համակարգման մասնակցություն.

13) սննդամթերքի անվտանգության բնագավառում Տեսչական մարմնի քաղաքականության, նպատակների և խնդիրների իրականացման վերաբերյալ առաջարկությունների ներկայացման աշխատանքների ապահովում.

14) սննդամթերքի անվտանգության բնագավառում Տեսչական մարմնի գործունեության վերաբերյալ ծրագրերի մշակման և իրականացման աշխատանքներին մասնակցության ապահովում.

15) սննդամթերքի անվտանգության բնագավառում Տեսչական մարմնի վերահսկողության մոնիթորինգային գործունեության արդյունքների ամփոփման, վերլուծության, խնդիրների և բացերի վերհանման աշխատանքների իրականացման ապահովում.

16) Հայաստանի Հանրապետության կառավարությունից, նախարարություններից և այլ մարմիններից, ինչպես նաև Եվրասիական տնտեսական հանձնաժողովից ստացված օրենքների և իրավական այլ ակտերի նախագծերի վերաբերյալ կարծիքների տրամադրում.

17) Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ Տեսչական մարմնին վերապահված լիազորություններն իրականացնելիս համագործակցում է Տեսչական մարմնի կառուցվածքային ստորաբաժանումների և տարածքային մարմինների հետ.

18) Հայաuտանի Հանրապետության oրենuդրությամբ, ինչպես նաև Տեսչական մարմնի և սույն կանոնադրությամբ իրեն վերապահված այլ լիազորությունների իրականացում:

IV. ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԻ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒՄԸ ԵՎ ՂԵԿԱՎԱՐՈՒՄԸ

7. Վարչությունը ղեկավարում է Վարչության պետը:

8. Վարչության պետը`

1) իրականացնում է իր պաշտոնի անձնագրով իրեն վերապահված լիազորությունները,

2) կատարում է Տեսչական մարմնի ղեկավարի կողմից իր լիազորությունների սահմաններում տրված հանձնարարականները:

9. Վարչության կողմից պատրաստված ներքին գրությունները ստորագրվում են վարչության պետի, իսկ վերջինիս բացակայության դեպքում նրան փոխարինողի կողմից: