ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍՆՆԴԱՄԹԵՐՔԻ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ՏԵՍՉԱԿԱՆ ՄԱՐՄԻՆ

Հաճախ տրվող հարցեր

Հաճախ տրվող հարցեր

ՎԱՐՉԱԿԱՆ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՀՀ ՕՐԵՆՍԳՐՔԻ 158-րդ հոդվածի 28-րդ մասի համաձայն՝ սահմանված ժամկետներում սննդամթերքի և սննդային հավելումների արտադրության և շրջանառության փուլերում կատարվող գործառնությունների և դրանց իրականացման տարածքների մասին լիազոր մարմնին տեղեկատվություն չտրամադրելը առաջացնում է տուգանքի նշանակում պաշտոնատար անձի նկատմամբ` սահմանված նվազագույն աշխատավարձի հարյուրապատիկի չափով:

Բացի տեղեկություն ստանալու հարցմանը պատասխանելը, յուրաքանչյուր պետական մարմին պարտադիր` օրենսդրությամբ սահմանված կարգով մշակում եւ հրապարակում է իր կողմից տեղեկություն տալու կարգը, որը փակցնում է իր գտնվելու վայրում` բոլորի համար տեսանելի տեղում,
անհապաղ հրապարակում կամ այլ մատչելի ձեւով հանրությանը տեղեկացնում է իր տնօրինության տակ գտնվող այն տեղեկությունը, որի հրապարակումը կարող է կանխել պետական եւ հասարակական անվտանգությանը, հասարակական կարգին, հանրության առողջությանն ու բարքերին, այլոց իրավունքներին եւ ազատություններին, շրջակա միջավայրին, անձանց սեփականությանը սպառնացող վտանգը,
տարին առնվազն մեկ անգամ հրապարակում է.
ա) հանրության համար իրականացվող (իրականացման ենթակա) աշխատանքները եւ ծառայությունները,
բ) բյուջեն,
գ) գրավոր հարցումների ձեւերը եւ դրանք լրացնելու վերաբերյալ ցուցումները,
դ) հաստիքացուցակները, պաշտոնատար անձանց անունները, ազգանունները, կրթությունը, մասնագիտությունը, պաշտոնը, աշխատանքի վայրի հեռախոսային համարները, էլեկտրոնային փոստի հասցեները,
ե) աշխատանքի ընդունման կարգը եւ թափուր աշխատատեղերը,
զ) շրջակա միջավայրի վրա ներգործությունը,
է) հասարակական միջոցառումերի ծրագրերը,
ը) քաղաքացիների ընդունելության կարգը, օրը, ժամը եւ վայրը,
թ) աշխատանքների եւ ծառայությունների բնագավառում գնագոյացման կարգը, գները (սակագները),
ժ) տնօրինվող տեղեկությունների ցանկը եւ դրանց տնօրինման կարգը,
ի) ստացված հարցումների վերաբերյալ վիճակագրական եւ ամփոփ տվյալները, այդ թվում` մերժման հիմքերը,
լ) սույն մասում սահմանված տեղեկությունների մշակման կամ ստացման աղբյուրները.
խ) սույն մասում սահմանված տեղեկությունները պարզաբանելու իրավասություն ունեցող անձի տվյալները:
Այս տեղեկություններում կատարված փոփոխությունները հրապարակվում են դրանք կատարվելուց հետո` 10-օրյա ժամկետում:

Տեղեկության տրամադրման մերժումը կարող է բողոքարկվել լիազորված պետական կառավարման մարմին կամ դատարան:

Տեղեկության տրամադրումը չի կարող մերժվել, եթե.
վերաբերում է քաղաքացիների անվտանգությանը եւ առողջությանը սպառնացող արտակարգ դեպքերին, ինչպես նաեւ տարերային (ներառյալ պաշտոնապես կանխատեսվող) աղետներին եւ դրանց հետեւանքներին, ներկայացնում է Հայաստանի Հանրապետության տնտեսության ընդհանուր վիճակը, ինչպես նաեւ բնության եւ շրջակա միջավայրի պաշտպանության, առողջապահության, կրթության, գյուղատնտեսության, առեւտրի, մշակույթի բնագավառում տիրող իրական վիճակը,
չտրամադրումը բացասական ազդեցություն կունենա Հայաստանի Հանրապետության սոցիալ-տնտեսական, գիտատեխնիկական եւ հոգեւոր-մշակութային զարգացման պետական ծրագրերի իրականացման վրա:

Տեղեկության տրամադրումը մերժվում է, եթե.
պարունակում է պետական, ծառայողական, բանկային, առեւտրային գաղտնիք,
խախտում է մարդու անձնական եւ ընտանեկան կյանքի գաղտնիությունը, այդ թվում` նամակագրության, հեռախոսային խոսակցությունների, փոստային, հեռագրական եւ այլ հաղորդումների գաղտնիությունը,
պարունակում է հրապարակման ոչ ենթակա նախնական քննության տվյալներ,
բացահայտում է մասնագիտական գործունեությամբ պայմանավորված մատչելիության սահմանափակում պահանջող տվյալներ (բժշկական, նոտարական, փաստաբանական գաղտնիք),
խախտում է հեղինակային իրավունքը եւ (կամ) հարակից իրավունքները ( “ՏԱ ” օրենք, 8-րդ հոդված):
Գրավոր հարցմանը պատասխան չի տրվում նաեւ, եթե.
հարցմանը ներկայացվող պահանջները կատարված չեն,
պարզվում է, որ դրա հեղինակի ինքնությանը վերաբերող տվյալները կեղծ են,
դա նույն անձի կողմից նույն տեղեկությունը ստանալու պահանջով վերջին 6 ամսվա ընթացքում ներկայացված երկրորդ դիմումն է,
տեղեկության տրամադրումը կարող է մերժվել նաեւ այդ տեղեկության տրամադրման համար սահմանված գումարը չվճարելու դեպքում:
Տեղեկատվության տրամադրման մերժումը պետք է պարտադիր պարունակի.
հարցումը մերժելու իրավական հիմքերը,
հղում օրենքի համապատասխան նորմին (հղում անելով օրենքով սահմանված այն կոնկրետ բացառությանը, որին առնչվում է պահանջվող տեղեկատվությունը` նշելով, թե օրենքի որ դրույթի հիման վրա է մերժվում տվյալ տեղեկության տրամադրումը),
մերժումը բողոքարկելու ժամկետները եւ կարգը:
Մերժումն անպայման պետք է հիմնավորված լինի: Մերժումը հիմնավորելը տեղեկատվություն տնօրինողի պարտականությունն է:
Գրավոր հարցման մերժումը պետք է լինի միայն գրավոր:
Տեղեկության տրամադրումը չի կարող մերժվել պաշտոնատար անձին կամ գերատեսչությանը անհարմարություն պատճառելու, ժամանակ չունենալու հիմնավորումներով:
Տեղեկատվությունը կարող է սահմանափակվել միայն օրենքով սահմանված հիմքերով: Եթե պահանջվող տեղեկության մի մասը պարունակում է տվյալներ, որոնց տրամադրումը ենթակա է մերժման, ապա տեղեկություն է տրամադրվում մնացած մասի վերաբերյալ:
Տեղեկության տրամադրման մերժումը կարող է բողոքարկվել մարդու իրավունքների պաշտպանին կամ դատարան:

1. Պետական և տեղական ինքնակառավարման մարմինների, պետական հիմնարկների և կազմակերպությունների կողմից տեղեկության կամ դրա կրկնօրինակի (պատճենի) տրամադրումն իրականացվում է Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած կարգով:
2. Սույն հոդվածի 1-ին մասում նախատեսված տեղեկության տրամադրման համար գանձում չի կատարվում հետևյալ դեպքերում.
1) բանավոր հարցումներին պատասխանելիս.

2) մինչև 10 էջ տպագրված կամ պատճենահանված տեղեկություն տրամադրելիս.

3) տեղեկությունն էլեկտրոնային փոստով (ինտերնետային ցանցով) տրամադրելիս.

4) այն տեղեկությունը, որի հրապարակումը կարող է կանխել պետական և հասարակական անվտանգությունը, հասարակական կարգին, հանրության առողջությանն ու բարքերին, այլոց իրավունքներին և ազատություններին, շրջակա միջավայրին, անձանց սեփականությանն սպառնացող վտանգը։

5)Տեղեկության տրամադրման ժամկետի փոփոխման մասին տեղեկություններ են տրամադրվում հետևյալ դեպքերում․

  • եթե անհրաժեշտ է կատարել լրացուցիչ աշխատանք,
  • եթե տեղեկատվություն տնօրինողը չունի փնտրվող տեղեկությունը,
  • կամ եթե դրա տրամադրումը տվյալ մարմնի լիազորությունների շրջանակից դուրս է։

6) տեղեկության տրամադրումը մերժելիս։

3. Հանրային նշանակության կազմակերպություններն ինքնուրույն են որոշում տեղեկությունների տրամադրման համար գանձվող գումարի չափը, որը չի կարող գերազանցել այդ տեղեկության տրամադրման ծախսերը։
4. Ոչ հավաստի կամ ոչ լրիվ տվյալներ պարունակող տեղեկություն տրամադրած մարմինը կամ կազմակերպությունն այդ տեղեկությունն ստացած անձի գրավոր հարցման հիման վրա պարտավոր է սույն օրենքով սահմանված կարգով անվճար տրամադրել ճշգրտված տվյալներով տեղեկություն:

Գրավոր հարցման պատասխանը տրվում է հետեւյալ ժամկետներում.
Տեղեկությունը կամ դրա պատճենը դիմողին է տրվում հարցումն ստանալուց հետո 5-օրյա ժամկետում, եթե հարցման մեջ նշված տեղեկությունը տրամադրելու համար անհրաժեշտ է կատարել լրացուցիչ աշխատանք, ապա այդ տեղեկությունը դիմողին է տրվում դիմումն ստանալուց հետո 30-օրյա ժամկետում: Սակայն հարցումը ստանալուց հետո 5-օրյա ժամկետում մարմինը պետք է գրավոր տեղեկացնի դիմողին“ նշելով հետաձգման պատճառները եւ տեղեկությունը տրամադրելու վերջնական ժամկետը:
Հետաձգման մասին պաշտոնական գրությունը պետք է պարունակի.
հետաձգման պատճառները,
տեղեկությունը տրամադրելու վերջնաժամկետը:
Հնարավոր է` հարցումը չի ուղղվել ճիշտ մարմնին, որը չունի պահանջվող տեղեկությունը կամ դրա տրամադրումն իր լիազորությունների շրջանակից դուրս է: Այս դեպքում հարցումը ստացած մարմինը պարտավոր է տվյալ գրավոր հարցումն ստանալուց հետո` 5-օրյա ժամկետում գրավոր տեղեկացնել այդ մասին, իսկ հնարավորության դեպքում նաեւ տրամադրել այդ տեղեկատվությունը տնօրինող մարմնի/կազմակերպության անվանումը, գտնվելու վայրը:
Եթե տեղեկատվություն տնօրինողն ունի փնտրվող տեղեկատվության միայն մի մասը, ապա նա այն տալիս է դիմողին` միաժամանակ հնարավորության դեպքում նշելով այն տեղեկատվություն տնօրինողի գտնվելու վայրը, որտեղ դիմողը կարող է գտնել իր փնտրած տվյալների մյուս մասը:
Բանավոր հարցման պատասխանը տրվում է բանավոր` հարցումը լսելուց հետո անհապաղ կամ հնարավորինս սեղմ ժամկետում:

Գրավոր հարցման պատասխանը տրվում է այդ հարցման մեջ նշված նյութական կրիչով (թուղթ, էլեկտրոնային կրիչ, էլեկտրոնային նամակ եւ այլն): Եթե նյութական կրիչը նշված չէ, ապա գրավոր հարցման պատասխանը տրվում է տեղեկատվություն տնօրինողին առավել ընդունելի նյութական կրիչով:
Դիմողն իր ցանկությամբ կարող է տեղում ծանոթանալ տեղեկությանը` հետ վերցնելով իր գրավոր հարցումը: Բանավոր հարցման պատասխանը տրվում է բանավոր` հարցումը լսելուց հետո անհապաղ կամ հնարավորինս սեղմ ժամկետում:
Եթե մարմինը/կազմակերպությունը չունի փնտրվող տեղեկությանը վերաբերող բոլոր տվյալները, ապա նա դիմողին տալիս է տվյալների այն մասը, որն ունի, իսկ հնարավորության դեպքում գրավոր հարցման պատասխանում նշում է նաեւ այդ տեղեկատվությունը տնօրինողի գտնվելու վայրը, որն ունի փնտրվող տեղեկատվությանը վերաբերող մյուս տվյալները:

Տեղեկություն ստանալու համար պետք է դիմել տեղեկատվություն տնօրինողին գրավոր կամ բանավոր հարցումով: Բանավոր կամ գրավոր հարցումը պետք է ներկայացնել համապատասխան կազմակերպության ներքոնշյալ բաժիններից որեւէ մեկին.
ընդհանուր բաժին,
մամուլի ծառայություն կամ հասարակության հետ կապերի բաժին,
տեղեկատվության ազատության համար պատասխանատու անձին:
Հնարավորության դեպքում պետք է դիմել գրավոր հարցմամբ (տես` տեղեկություն ստանալու հարցման առաջարկվող նմուշը): Այս կերպ, եթե հետագայում հարցումը մերժվի կամ ուշացվի պատասխանը, կարելի է բողոքարկել: Պետք է պահանջել, որ գրավոր հարցումն անպայման գրանցվի եւ նշվի հարցման Գրանցման համարը: Գրանցման համարի միջոցով հետագայում կարելի է պարզել, թե հարցումն ում է մակագրված եւ ով է պատասխանատու:
Բանավոր հարցմամբ դիմողը պարտավոր է նախապես հայտնել իր անունը եւ ազգանունը: Բանավոր հարցմամբ դիմելիս նախ պետք է պարզել, թե որ պաշտոնյան է պատասխանատու տվյալ տեղեկությունը տրամադրելու համար: Պարզելուց հետո կարելի է անմիջապես դիմել նրան` նշելով, թե ինչ տեսքով կամ կրիչով է նախընտրելի ստանալ տեղեկությունը` տեսնել կամ կարդալ փաստաթուղթը, ստանալ դրա պատճենը` թղթի կամ դիսկետի վրա ամրագրված:
Գրավոր հարցումը պետք է համապատասխանի օրենքով սահմանված պահանջներին, այլապես կարող են չքննարկել:
Գրավոր հարցման մեջ դիմողը պարտադիր պետք է նշի.
անունը, ազգանունը,
քաղաքացիությունը,
բնակության, աշխատանքի կամ ուսումնական հաստատության գտնվելու վայրը իրավաբանական անձի դեպքում` անվանումը, գտնվելու վայրը),
գրավոր հարցումը պետք է ստորագրված լինի:
Հարցմանը ներկայացվող պահանջները չբավարարելու դեպքում հարցումը կարող է վերացվել կամ դրան ընդհանրապես ընթացք չի տրվի: Գրավոր անստորագիր հարցումը ենթակա է ոչնչացման:Դիմողը պարտավոր չէ հիմնավորել հարցումը, թե իրեն ինչու է անհրաժեշտ տվյալ տեղեկությունը կամ ինչպես է պատրաստվում այն օգտագործել:
Տեղեկություն ստանալու հարցման մեջ պետք է հնարավորինս հստակ ձեւակերպել անհրաժեշտ տեղեկությունը: Եթե պահանջում եք կոնկրետ փաստաթուղթ, ապա պետք է նշել բոլոր այն տվյալները, որ կան կոնկրետ փաստաթղթի վերաբերյալ: Հստակ ձեւակերպումն անհրաժեշտ է, որպեսզի մարմինը/կազմակերպությունը ավելի հեշտությամբ կարողանա գտնել եւ տրամադրել պահանջած տեղեկությունը:
Գրավոր հարցումը պետք է անպայման գրանցվի եւ պետք է տրվի գրանցման համարը: Այն պետք է պահել: Եթե ուղարկել եք պատվիրված փոստով, պետք է պահել անդորրագիրը եւ մի քանի օր անց զանգահարել ու ճշտել` արդյոք մարմինը ստացել է հարցումը եւ որն է հարցման գրանցման համարը:
Որպեսզի տեղեկություն ստանալու հարցումը չմերժվի հարցմանը ներկայացվող պահանջները չբավարարելու հիմքով, կարելի է կիրառել “Ինֆորմացիայի ազատության կենտրոնի” պատրաստած հարցման նմուշը:

Յուրաքանչյուր ոք ունի իր կարծիքն ազատ արտահայտելու իրավունք: Այս իրավունքը ներառում է սեփական կարծիք ունենալու, ինչպես նաև առանց պետական և տեղական ինքնակառավարման մարմինների միջամտության և անկախ պետական սահմաններից` տեղեկատվության որևէ միջոցով տեղեկություններ ու գաղափարներ փնտրելու, ստանալու և տարածելու ազատությունը: (ՀՀ Սահմանադրության 42 հոդված, մաս 1):
«Տեղեկատվության ազատության մասին» ՀՀ օրենքի 6-րդ հոդված.

«Յուրաքանչյուր անձ իրավունք ունի ծանոթանալու իր փնտրած տեղեկությանը եւ (կամ) դա ստանալու նպատակով օրենքով սահմանված կարգով հարցմամբ դիմելու տեղեկատվություն տնօրինողին եւ ստանալու այդ տեղեկությունը»:


ՍԱՏՄ կարելի է ուղղել տեղեկատվություն ստանալու հարցում գրավոր՝ ՀՀ, ք. Երևան, կոմիտասի 49/2 հասցեով: Որպես հարցման բովանդակության հուշում կարող եք բեռնել կցված օրինակը:
Հարցումն անձամբ բերելու դեպքում հանձնեք Կոմիտեի ընդհանուր բաժնին:

Հարցեր առաջանալու դեպքում զանգահարեք թեժ գծին՝ 012 906090 հեռախոսահամարով, կամ գրեք էլեկտրոնային փոստով՝ ssfs@ssfs.am հասցեով:


Հետևեք այս հղմանը: Առաջին քայլով գրեք Ձեր կազմակերպության ՀՎՀՀ-ն և սեղմեք «Ստուգել»: Եթե Ձեր ընկերությունն արդեն գրանցված է, ապա կստանաք հաղորդագրություն այդ մասին: Եթե գրանցված չէ, ապա կբացվեն գրանցման ենթակա վանդակները: Աստղանիշով նշված վանդակների լրացումը պարտադիր է: Լրացնել հայերեն տառերով («Unicode» կոդավորմամբ): Իրավաբանական անձի վերաբերյալ բոլոր վանդակները լրացնելուց հետո սեղմեք «Շարունակել» կոճակը՝ գրանցելու համար գործունեությանը: Հերթով կատարեք բոլոր քայլերը:
Եթե մի քանի գործունեություն եք իրականացնում, ապա սեղմեք «Գրանցել այլ գործունեություն» կոճակը:
Խնդրում ենք նշել ճշգրիտ տվյալներ գրանցվող ընկերության վերաբերյալ, քանի որ սխալ կամ թերի տեղեկատվության տրամադրումը կարող է հանգեցնել վարչական պատասխանատվության:

ՀՀ ՍԱՏՄ կողմից տրված տրված բուսասանիտարական հավաստագրի (արտահանող երկրի պահանջի դեպքում նաև պահանջվող այլ փաստաթղթերի) առկայության դեպքում:

ՀՀ ՍԱՏՄ կողմից տրված տրված բուսասանիտարական հավաստագրի առկայության դեպքում:

ՀՀ ՍԱՏՄ կողմից տրված տրված բուսասանիտարական հավաստագրի (արտահանող երկրի պահանջի դեպքում նաև պահանջվող այլ փաստաթղթերի) առկայության դեպքում:

ՀՀ ՍԱՏՄ կողմից տրված տրված բուսասանիտարական հավաստագրի առկայության դեպքում:

ՀՀ ՍԱՏՄ կողմից տրված տրված բուսասանիտարական հավաստագրի (արտահանող երկրի պահանջի դեպքում նաև պահանջվող այլ փաստաթղթերի) առկայության դեպքում:

ՀՀ ՍԱՏՄ կողմից տրված անասնաբուժական սերտիֆիկատի և բեռը տեղափոխող հայկական ընկերության Եվրասիական տնտեսական միության ձեռնարկությունների ռեեստրի ՀՀ-ի ցանկում առկայության դեպքում:

ՀՀ ՍԱՏՄ կողմից տրված տրված անասնաբուժական սերտիֆիկատի (արտահանող երկրի պահանջի դեպքում նաև պահանջվող այլ փաստաթղթերի) առկայության դեպքում:


ՀՀ ՍԱՏՄ կողմից տրված անասնաբուժական սերտիֆիկատի և բեռը տեղափոխող հայկական ընկերության Եվրասիական տնտեսական միության ձեռնարկությունների ռեեստրի ՀՀ-ի ցանկում առկայության դեպքում:


ՀՀ ՍԱՏՄ կողմից տրված տրված անասնաբուժական սերտիֆիկատի (արտահանող երկրի պահանջի դեպքում նաև պահանջվող այլ փաստաթղթերի) առկայության դեպքում:

ՀՀ ՍԱՏՄ կողմից տրված անասնաբուժական սերտիֆիկատի և բեռը տեղափոխող հայկական ընկերության Եվրասիական տնտեսական միության ձեռնարկությունների ռեեստրի ՀՀ-ի ցանկում առկայության դեպքում:

ՀՀ ՍԱՏՄ կողմից տրված տրված անասնաբուժական սերտիֆիկատի (արտահանող երկրի պահանջի դեպքում նաև պահանջվող այլ փաստաթղթերի) առկայության դեպքում:

Պետական գրանցման վկայականի առկայության և պատրաստող ձեռնարկության կողմից տրվող՝ դրանց որակն ու անվտանգությունը հաստատող փաստաթղթի դեպքում

ՀՀ ՍԱՏՄ կողմից տրված տրված անասնաբուժական սերտիֆիկատի (արտահանող երկրի պահանջի դեպքում նաև պահանջվող այլ փաստաթղթերի) առկայության դեպքում:

Տվյալ երկրի պահանջի դեպքում ՀՀ ՍԱՏՄ կողմից տրված անվտանգության սերտիֆիկատի և բեռի անվտանգությունը հավաստող այլ փաստաթղթերի առկայության դեպքում:

Պետական գրանցման վկայականի և անվտանգությունը հավաստող ուղեկցող փաստաթղթերի առկայության դեպքում առկայության դեպքում

Տվյալ երկրի պահանջի դեպքում ՀՀ ՍԱՏՄ կողմից տրված անվտանգության սերտիֆիկատի և բեռի որակն ու անվտանգությունը հավաստող այլ փաստաթղթերի առկայության դեպքում:

ՀՀ ՍԱՏՄ կողմից տրված անասնաբուժական սերտիֆիկատի, պետական գրանցման վկայականի և բեռը տեղափոխող հայկական ընկերության Եվրասիական տնտեսական միության ձեռնարկությունների ռեեստրի ՀՀ-ի ցանկում առկայության դեպքում:

ՀՀ ՍԱՏՄ կողմից տրված անասնաբուժական սերտիֆիկատի և տվյալ երկրի պահանջի դեպքում բեռի որակն ու անվտանգությունը հավաստող այլ փաստաթղթերի առկայության դեպքում:

Տվյալ երկրի պահանջի դեպքում ՀՀ ՍԱՏՄ կողմից տրված անվտանգության սերտիֆիկատի և բեռի որակն ու անվտանգությունը հավաստող այլ փաստաթղթերի առկայության դեպքում:


ԵԱՏՄ անդամ պետության լիազոր մարմնի կողմից տրված բուսասանիտարական հավաստագրի առկայության դեպքում:

Արտահանող երկրի լիազոր մարմնի կողմից տրված բուսասանիտարական հավաստագրի առկայության դեպքում:

ԵԱՏՄ անդամ պետության լիազոր մարմնի կողմից տրված բուսասանիտարական հավաստագրի առկայության դեպքում:

Արտահանող երկրի լիազոր մարմնի կողմից տրված բուսասանիտարական հավաստագրի առկայության դեպքում:

ԵԱՏՄ անդամ պետության լիազոր մարմնի կողմից տրված բուսասանիտարական հավաստագրի առկայության դեպքում:

Արտահանող երկրի լիազոր մարմնի կողմից տրված բուսասանիտարական հավաստագրի առկայության դեպքում:

ԵԱՏՄ անդամ պետության լիազոր մարմնի կողմից տրված բուսասանիտարական հավաստագրի առկայության դեպքում:

Արտահանող երկրի լիազոր մարմնի կողմից տրված բուսասանիտարական հավաստագրի առկայության դեպքում:

ԵԱՏՄ անդամ պետության լիազոր մարմնի կողմից տրված բուսասանիտարական հավաստագրի առկայության դեպքում:

Արտահանող երկրի լիազոր մարմնի կողմից տրված բուսասանիտարական հավաստագրի առկայության դեպքում:

ԵԱՏՄ անդամ պետության լիազոր մարմնի կողմից տրված անասնաբուժական սերտիֆիկատի և Եվրասիական տնտեսական միության ձեռնարկությունների ռեեստրի տվյալ պետության ցանկում առկայության դեպքում:

ԵԱՏՄ անդամ պետության լիազոր մարմնի կողմից տրված անասնաբուժական սերտիֆիկատի և Եվրասիական տնտեսական միության ձեռնարկությունների ռեեստրի տվյալ պետության ցանկում առկայության դեպքում:

Արտահանող երկրի լիազոր մարմնի կողմից տրված անասնաբուժական սերտիֆիկատի և ՀՀ ՍԱՏՄ ներմուծման թույլտվության առկայության դեպքում:

ԵԱՏՄ անդամ պետության լիազոր մարմնի կողմից տրված անասնաբուժական սերտիֆիկատի և Եվրասիական տնտեսական միության ձեռնարկությունների ռեեստրի տվյալ պետության ցանկում առկայության դեպքում:

Պետական գրանցման վկայականի և պատրաստող ձեռնարկության կողմից տրվող՝ դրանց որակն ու անվտանգությունը հաստատող փաստաթղթի առկայության դեպքում

Պետական գրանցման վկայականի և պատրաստող ձեռնարկության կողմից տրվող՝ դրանց որակն ու անվտանգությունը հաստատող փաստաթղթի, ՀՀ ՍԱՏՄ ներմուծման թույլտվության առկայության դեպքում:


Պետական գրանցման վկայականի, ԵԱՏՄ անդամ պետության լիազոր մարմնի կողմից տրված անասնաբուժական սերտիֆիկատի և Եվրասիական տնտեսական միության ձեռնարկությունների ռեեստրի տվյալ պետության ցանկում առկայության դեպքում:

Պետական գրանցման վկայականի, արտահանող երկրի լիազոր մարմնի կողմից տրված անասնաբուժական սերտիֆիկատի և ՀՀ ՍԱՏՄ ներմուծման թույլտվության առկայության դեպքում:

պետական գրանցման վկայականի և անվտանգությունը հավաստող ուղեկցող փաստաթղթերի առկայության դեպքում:

պետական գրանցման վկայականի և անվտանգությունը հավաստող ուղեկցող փաստաթղթերի առկայության դեպքում:

Առանց ՀՀ ՍԱՏՄ կողմից տրված ներմուծման թույլտվության և արտահանող երկրի լիազոր մարմնի անասնաբուժական սերտիֆիկատի թույլատրվում է ֆիզիկական անձանց կողմից անձնական օգտագործման համար ձեռքի ծանրոցում, ուղեբեռում եւ փոստային առաքումներում մինչեւ 5 կիլոգրամը ներառյալ՝ գործարանային փաթեթավորմամբ կենդանական ծագման պատրաստի արտադրանքի ներմուծումը՝ նշված ապրանքն արտադրող երկրի եւ արտահանման երկրի անասնահամաճարակային տեսանկյունից բարեկեցության պայմանով։

Առանց արտահանող երկրի լիազոր մարմնի կողմից տրված թույլատրվում է hինգ կիլոգրամից ոչ ավելի ընդհանուր քաշով կարանտինի ենթակա՝ բարձր բուսասանիտարական ռիսկ ներկայացնող արտադրանքի՝ բացառությամբ (սերմնանյութը և տնկանյութը` ներառյալ սերմացու և պարենային կարտոֆիլն ու սելեկցիոն և գիտահետազոտական նպատակների համար նյութը) Միության մաքսային սահմանով նավերի, ինքնաթիռների, ուղևորատար վագոնների, ավտոտրանսպորտային միջոցների ուղևորների, նավերի, ինքնաթիռների անձնակազմի անդամների, գնացքը սպասարկող անձնակազմի և ավտոտրանսպորտային միջոցների վարորդների ձեռքի ծանրոցներում, միջազգային փոստային առաքումներում, ուղեկցվող կամ չուղեկցվող ուղեբեռում տեղափոխվող՝ 3 փնջից ոչ ավելի քանակությամբ ծաղիկների, սեխերի, ձմերուկների և դդումների՝ 1 հատից ոչ ավելի քանակությամբ ներմուծումը Հայաստանի Հանրապետության տարածք թույլատրվում է առանց բուսասանիտարական սերտիֆիկատի։

Ներմուծվող սննդամթերքի և կենդանական ծագման մթերքի զննման և ուղեկցող փաստաթղթերի համապատասխանության որոշման համար գանձվում է վճար`
1) 500-1000 կգ քաշի համար՝ սահմանված նվազագույն աշխատավարձի չափով ( 1000 դրամ),
2) 1 տոննան գերազանցող քաշի դեպքում` լրացուցիչ յուրաքանչյուր տոննայի համար ևս 300 դրամի չափով,
3) 500 կգ քաշի համար վճար չի գանձվում:

ՀՀ ՍԱՏՄ-ն ներմուծման, արտահանման, ՀՀ-ից ԵԱՏՄ անդամ երկրներ բեռների տեղափոխման ժամանակ բոլոր սերտիֆիկատները տրամադրում է անվճար: