Վտանգի վերլուծության եվ հսկման կրիտիկական կետերի համակարգ
Վտանգի վերլուծության եվ հսկման կրիտիկական կետերի համակարգ
Համաձայն «Սննդամթերքի անվտանգության մասին» ՀՀ օրենքի 10-րդ հոդվածի և ԵԱՏՄ «Սննդամթերքի անվտանգության մասին» (ՄՄ ՏԿ 021/2011) Մաքսային միության տեխնիկական կանոնակարգի 10-րդ հոդվածի՝ սննդամթերքի արտադրության (պատրաստման) գործընթացի իրականացման ժամանակ, տվյալ արտադրանքի անվտանգության պահանջներից ելնելով, պատրաստողը պետք է մշակի, իրականացնի և պահպանի Վտանգի վերլուծության և հսկման կրիտիկական կետերի համակարգի (ՎՎՀԿԿ) (անգլերեն տարբերակը՝ НАССР — Hazard Analysis and Critical Control Points) սկզբունքների վրա հիմնված ընթացակարգերը՝
- սննդամթերքի արտադրության (պատրաստման) անհրաժեշտ տեխնոլոգիական գործընթացների ընտրություն,
- սննդամթերքի արտադրության (պատրաստման) ժամանակ պարենային (սննդային) հումքի աղտոտումը բացառող տեխնոլոգիական գործընթացների լավագույն հաջորդականության և հոսքայնության ընտրություն,
- տեխնոլոգիական գործընթացների և սննդամթերքի արտադրության (պատրաստման) ժամանակ հսկողության ծրագրերում սննդամթերքի վերահսկելի փուլերի սահմանում,
- անհրաժեշտ, հուսալի և համալիր հսկողություն ապահովող միջոցներով սննդամթերքի արտադրության (պատրաստման) ընթացքում օգտագործվող պարենային (սննդային) հումքի, տեխնոլոգիական միջոցների, փաթեթավորման նյութերի, արտադրատեսակի, ինչպես նաև սննդամթերքի նկատմամբ հսկողություն,
- տեխնոլոգիական սարքավորումների սարքինության նկատմամբ հսկողություն,
- տեխնոլոգիական գործընթացների վերահսկելի փուլերի և սննդամթերքի նկատմամբ իրականացված հսկողության արդյունքների մասին տեղեկատվության փաստաթղթավորման ապահովում,
- սննդամթերքի պահպանման և տեղափոխման (փոխադրման) պայմանների ապահովում,
- սննդամթերքի արտադրության (պատրաստման) գործընթացում օգտագործվող արտադրամասերի, տեխնոլոգիական սարքավորումների և գույքի պահպանում սննդամթերքի աղտոտումը բացառող պայմաններում,
- աշխատակիցների կողմից անձնական հիգիենայի ձևերի ընտրություն և կանոնների պահպանում,
- սննդամթերքի անվտանգությունն ապահովող միջոցների ընտրություն, սննդամթերքի արտադրությունում (պատրաստման ժամանակ) օգտագործվող արտադրամասերի, տեխնոլոգիական սարքավորումների և գույքի մաքրման, լվացման, ախտահանման, վարակազերծման պարբերականության և հոսքայնության սահմանում,
- արտադրված սննդամթերքի համար ներկայացվող պահանջներին համապատասխանությունը հավաստող փաստաթղթերի վարման ու թղթային տարբերակով և/կամ էլեկտրոնային կրիչով դրանց պահպանման ապահովում,
- սննդամթերքի քանակի հետագծելիության ապահովում։
Վերոնշյալ պահանջները ներառված են Տեսչական մարմնի կողմից մշակված ստուգաթերթերում:
ԵԱՏՄ «Սննդամթերքի անվտանգության մասին» (ՄՄ ՏԿ 021/2011) տեխնիկական կանոնակարգի 10-ից 17-րդ հոդվածներն արտացոլում են նախապայմանային ծրագրերը (պատշաճ հիգիենիկ, պատշաճ արտադրական պրակտիկա) և HACCP համակարգի սկզբունքների վրա հիմնված ընթացակարգերի պահանջները, որոնցով ապահովվում է 10-րդ հոդվածի պահանջի կատարումը։
ՎՏԱՆԳՆԵՐԻ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆ ԵՎ ՀՍԿՄԱՆ ԿՐԻՏԻԿԱԿԱՆ ԿԵՏԵՐ (ՎՎՀԿԿ-HACCP) ՀԱՄԱԿԱՐԳԻ ՆԵՐԴՐՄԱՆ ՀԱՄԱՌՈՏ ՈՒՂԵՑՈՒՅՑ
ՄՐԳԵՐԻ ԵՎ ԲԱՆՋԱՐԵՂԵՆԻ ՊԱՀԱԾՈՆԵՐԻ ԱՐՏԱԴՐՈՒԹՅՈՒՆՆԵՐՈՒՄ ՎՏԱՆԳԻ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅԱՆ ԵՎ ՀՍԿՄԱՆ ԿՐԻՏԻԿԱԿԱՆ ԿԵՏԵՐԻ ՀԱՄԱԿԱՐԳԻ ՆԵՐԴՐՄԱՆ ՈՒՂԵՑՈՒՅՑ
ՄԻՍ-ՄՍԱՄԹԵՐՔԻ ԱՐՏԱԴՐՈՒԹՅՈՒՆՆԵՐՈՒՄ ՎՏԱՆԳԻ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅԱՆ ԵՎ ՀՍԿՄԱՆ ԿՐԻՏԻԿԱԿԱՆ ԿԵՏԵՐԻ ՀԱՄԱԿԱՐԳԻ ՆԵՐԴՐՄԱՆ ՈՒՂԵՑՈՒՅՑ
ԿԱԹԻ ԵՎ ԿԱԹՆԱՄԹԵՐՔԻ ԱՐՏԱԴՐՈՒԹՅՈՒՆՆԵՐՈՒՄ ՎՏԱՆԳԻ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅԱՆ ԵՎ ՀՍԿՄԱՆ ԿՐԻՏԻԿԱԿԱՆ ԿԵՏԵՐԻ ՀԱՄԱԿԱՐԳԻ ՆԵՐԴՐՄԱՆ ՈՒՂԵՑՈՒՅՑ
ԲՆԱԿԱՆ ՀՅՈՒԹԵՐԻ ԵՎ ՀԱՆՔԱՅԻՆ ՋՐԵՐԻ ԱՐՏԱԴՐՈՒԹՅՈՒՆՆԵՐՈՒՄ ՎՏԱՆԳԻ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅԱՆ ԵՎ ՀՍԿՄԱՆ ԿՐԻՏԻԿԱԿԱՆ ԿԵՏԵՐԻ ՀԱՄԱԿԱՐԳԻ ՆԵՐԴՐՄԱՆ ՈՒՂԵՑՈՒՅՑ



