Պատմություն
Պատմություն
ՀՀ կառավարության 2010 թվականի 30 դեկտեմբերի N 1730-Ն որոշմամբ ստեղծել է Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարության սննդամթերքի անվտանգության պետական ծառայությունը։
2018թ․ ապրիլի 9-ին Սննդամթերքի անվտանգության պետական ծառայության վերակազմակերպվել է և վերանվանվել ՀՀ ԿԵ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմին։
2019թ․դեկտեմբերի 19-ին, ՀՀ վարչապետի դեկտեմբերի 19-ի թիվ 1940-Լ որոշմամբ, ՀՀ ԿԵ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմինը վերանվանվել է ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմին։
Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմինն ապահովում է սննդամթերքի անվտանգությունը՝ օրենքով սահմանված կարգով կիրառելով պատասխանատվության միջոցներ սննդամթերքի և կերի անվտանգության, անասնաբուժության և բուսասանիտարիայի բնագավառներում։
ՀՀ ԳՆ սննդամթերքի անվտանգության պետական ծառայության պետի պաշտոնն զբաղեցրել են` Գրիգոր Գրիգորյան (06.04.2011-12.07.2011թթ), Աբրամ Բախչագուլյան (13.07.2011-06.10.2014թթ), Արմեն Հայրապետյան (06.10.2014-09.11.2016թթ), Իշխան Կարապետյան (10.11.2016-29.05.2018թթ):
ՀՀ ԿԵ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի պետի պաշտոնում 2018թ. հունիսի 21-ին նշանակվել է Գեորգի Ավետիսյանը։
2020 թվականի սեպտեմբերի 24-ի N 1084-Ա վարչապետի որոշմամբ՝ Գեորգի Ավետիսյանն ազատվել է ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի ղեկավարի պաշտոնից։
2020 թվականի հոկտեմբերի 8-ի N 1138-Ա վարչապետի որոշմամբ՝ Գեորգի Ավետիսյանը նշանակվել է ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի ղեկավար։