ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍՆՆԴԱՄԹԵՐՔԻ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ՏԵՍՉԱԿԱՆ ՄԱՐՄԻՆ

Սիբիրախտ

ՏԵՍՆԵԼ ԲՈԼՈՐԸ

2022-08-16 16:53:10 Սիբիրախտ 883

sibiraxtՍիբիրախտը բոլոր տեսակի գյուղատնտեսական և վայրի կենդանիների, ինչպես նաև մարդու սուր ընթացքով ինֆեկցիոն հիվանդություն է, որը բնորոշ է սեպտիցեմիայով, օրգանիզմի թունավորումով և մարմնի տարբեր հատվածներում կարբունկուլների (այտուցների) առաջացումով:

Հիվանդության հարուցիչը` Բացիլուս անտրացիս (Bac. Anthracis) աերոբ, գրամդրական, սպոր և պատիճ առաջացնող անշարժ ցուպիկն է, որն ընդունակ է որոշակի պայմաններում բազմանալ հողի մեջ, տասնյակ տարիներ պահպանել իր կենսագործունեությունը ու վիրուլենտ հատկությունները: Սպորներով ախտահարված հողատարածքները երկար ժամանակ մնում են ինֆեկցիայի հարուցիչների փոխանցման գործոն:

Բուժումը` Սիբիրախտի դեպքում կենդանիներին մեկուսացնում են։

Հերձումը չի թույլատրվում` հիվանդության զոոանթրոպոնոզ և խիստ կոնտագյոզ լինելու պատճառով։

Բնական պայմաններում սիբիրախտով հիվանդացած և առողջացած կենդանիները ձեռք են բերում կայուն և տևական վարակամերժում։ Սիբիրախտից ընկած կենդանու դիակը ոչնչացնում են այրելու միջոցով։ Խիստ արգելվում է դիակի թաղումը, քանի որ հողի մեջ ստեղծվում են կայուն օջախներ։ Հիվանդ կենդանիների կամ դիակի ընկած տեղը ախտահանում են 10%-ոց կծու նատրիումի, 5% ակտիվ քլոր պարունակող քլորակրի կամ 4% ֆորմալդեհիդի լուծույթներով։ Կերերի մնացորդները, ցածրարժեք գույքը, գոմաղբը հավաքում են և այրում։