ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍՆՆԴԱՄԹԵՐՔԻ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ՏԵՍՉԱԿԱՆ ՄԱՐՄԻՆ

Ինչպե՞ս պաշտպանվել թունաքիմիկատներից

Ինչպե՞ս պաշտպանվել թունաքիմիկատներից

ՏԵՍՆԵԼ ԲՈԼՈՐԸ

2024-03-22 15:43:01 Ինչպե՞ս պաշտպանվել թունաքիմիկատներից 560

An imageԹունաքիմիկատը թունավոր նյութ է` նախատեսված վնասակար օրգանիզմների, օրինակ՝ մոլախոտերի, կրծողների, սնկերի, վնասատու միջատների ոչնչացման համար:

Թունաքիմիկատներով սուր թունավորման ախտանշաններն են՝

  • գլխացավ, ցրվածություն,
  • գիտակցության մթագնում,
  • սրտխառնոց, փսխում, փորլուծություն,
  • յուրահատուկ հոտով շնչառություն,
  • հաճախասրտություն,
  • շնչառական դեպրեսիա՝ մակերեսային շնչառություն,
  • դյուրագրգռվածություն,
  • աչքերի գրգռվածություն,
  • մաշկի վնասվածք՝ խոցեր,
  • մեզում/կղանքում արյան հետքեր:

Թունաքիմիկատը Ձեր օրգանիզմ կարող է ներթափանցել 3 ուղիներով՝

1) Շնչառական ուղիներով`

  • վատ օդափոխվող տարածքներում թունաքիմիկատի խառնուրդ պատրաստելիս բ) վատ օդափոխվող տարածքներում թունաքիմիկատներով մշակված բույսերի հետ աշխատելիս (օրինակ՝ ջերմոցներում),

  • առանց անհատական պաշտպանիչ միջոցների կիրառման թունաքիմիկատով մշակում կատարելիս:

2) Մաշկի միջոցով՝

  • թունաքիմիկատների խառնուրդ պատրաստելիս կամ դրա կիրառման ժամանակ` մաշկի վրա թունաքիմիկատի թափվելու դեպքում,
  • թունաքիմիկատով աղտոտված մակերեսների, գործիքների կամ մշակաբույսերի հետ շփման դեպքում,
  • աղտոտված հագուստ օգտագործելու դեպքում:

3) Մարսողական համակարգի միջոցով՝

  • թունաքիմիկատների հետ աշխատանքի ժամանակ սնունդ ընդունելու, ըմպելիք օգտագործելու կամ ծխելու ժամանակ,
  • թունաքիմիկատով աղտոտված մակերեսներին դիպչելու և դրանից հետո չլվացվելու հետևանքով,
  • օգտագործված թունաքիմիկատների տարաները լվանալուց հետո խմելու նպատակով օգտագործելու դեպքում,
  • թունաքիմիկատով մշակված միրգ կամ բանջարեղեն ուտելիս, եթե դրանք պատշաճ ձևով չեն լվացվել,
  • այնպիսի սննդամթերք կամ ըմպելիք օգտագործելու դեպքում, որը գտնվել է թունաքիմիկատով մշակված տարածքին մոտ հեռավորության վրա և ծածկված չի եղել:

Թունաքիմիկատները կրծքով կերակրվող երեխայի օրգանիզմ կարող են անցնել մոր կաթի միջոցով:

Աղբյուրը՝ https://moh.am/?fbclid=IwAR2ly8Wk24IJwAtfRWcriN1aG40_bvr6aSL5RJbo7HDq3heKcfq9fUwbZ_c#1/7242