ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍՆՆԴԱՄԹԵՐՔԻ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ՏԵՍՉԱԿԱՆ ՄԱՐՄԻՆ

ՍՅՈՒՆԻՔԻ ՄԱՐԶՈՒՄ ԿԱԹՆԱՄԹԵՐՔԻ ԱՐՏԱԴՐՈՒԹՅՈՒՆԸ ԿԱԶՄԱԿԵՐՊՎԵԼ Է ՍԵՓԱԿԱՆ ՏԱՆ ԽՈՀԱՆՈՑՈՒՄ. ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅՈՒՆԸ ԿԱՍԵՑՎԵԼ Է

ՍՅՈՒՆԻՔԻ ՄԱՐԶՈՒՄ ԿԱԹՆԱՄԹԵՐՔԻ ԱՐՏԱԴՐՈՒԹՅՈՒՆԸ ԿԱԶՄԱԿԵՐՊՎԵԼ Է ՍԵՓԱԿԱՆ ՏԱՆ ԽՈՀԱՆՈՑՈՒՄ. ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅՈՒՆԸ ԿԱՍԵՑՎԵԼ Է

ՏԵՍՆԵԼ ԲՈԼՈՐԸ

2024-08-12 15:40:43 ՍՅՈՒՆԻՔԻ ՄԱՐԶՈՒՄ ԿԱԹՆԱՄԹԵՐՔԻ ԱՐՏԱԴՐՈՒԹՅՈՒՆԸ ԿԱԶՄԱԿԵՐՊՎԵԼ Է ՍԵՓԱԿԱՆ ՏԱՆ ԽՈՀԱՆՈՑՈՒՄ. ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅՈՒՆԸ ԿԱՍԵՑՎԵԼ Է 59

An imageՀամաձայն ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի ղեկավարի որոշման՝ կասեցվել է անհատ ձեռնարկատեր Սևակ Զադայանին պատկանող կաթնամթերքի արտադրամասի (մածուն) արտադրական գործունեությունը (Սյունիքի մարզ, գյուղ Վերիշեն):

Գործունեության դադարեցման հիմք է ծառայել Տեսչական մարմնի Սյունիքի մարզային կենտրոնի տեսուչների կողմից այդ կազմակերպությունում հայտնաբերված խախտումների արձանագրումը:

Այսպես՝ արտադրական գործունեությունը տնտեսավարողը կազմակերպել է իր սեփական տան խոհանոցի պայմաններում, ինչն անթույլատրելի է:

Մասնավորապես՝ արտադրական շինությունների նախագծումը, դրանց կառուցվածքը, դասավորվածությունը և չափսը չեն ապահովել՝

-սննդային հումքի և սննդամթերքի, աղտոտված և մաքուր գույքի հանդիպակաց կամ խաչաձևվող հոսքերը բացառող տեխնոլոգիական գործառնությունների հոսքայնության հնարավորությունը,

-կենդանիների, այդ թվում՝ կրծողների և միջատների՝ արտադրական շինություններ ներթափանցումից պաշտպանությունը,

-պարենային հումքի, փաթեթավորման նյութերի և սննդամթերքի պահպանման պայմանները:

Արտադրական շինությունները, սարքավորված չեն եղել բնական և մեխանիկական օդափոխության միջոցներով, բնական կամ արհեստական լուսավորվածությամբ, ձեռքերը լվանալու համար նախատեսված լվացարաններով, իսկ սանհանգույցների դռները բացվել են դեպի արտադրական գործընթացի տարածք:

Արտադրական շինությունների հատակների, պատերի մակերևույթները, դռները պատրաստված չեն եղել անջրանցիկ, հեշտորեն լվացվող, ախտահանվող նյութերից, առաստաղները չեն ապահովել ու կանխարգելել կեղտի կուտակումը, բորբոսի առաջացումը մասնիկների թափվելու հնարավորությունը, պատուհանները (վերնափեղկերը) չեն ունեցել միջատապաշտպան ցանցեր, իսկ կոյուղու համակարգերը նախագծված և իրականացված չեն եղել այնպես, որ բացառեն սննդամթերքի աղտոտման ռիսկը:

Սննդի կառույցը չի ունեցել անձնակազմի համար հանդերձարան, իսկ սննդի շղթայում ներգրավված աշխատակիցը ենթարկված չի եղել պարտադիր նախնական և պարբերական բժշկական զննությունների:

Նաև՝ արտադրամասից կատարվել է նմուշառում «Մածուն» արտադրատեսակից և տրվել լաբորատոր փորձաքննության: Հետազոտությամբ պարզվել է, որ այն մանրէաբանական ԱՑԽՄ (աղիքային ցուպիկի խմբի մանրէներ) ցուցանիշով չի համապատասխանում Մաքսային Միության տեխնիկական կանոնակարգերով սահմանված նորմերին: