ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍՆՆԴԱՄԹԵՐՔԻ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ՏԵՍՉԱԿԱՆ ՄԱՐՄԻՆ

Ահազանգում են քաղաքացիները

Ահազանգում են քաղաքացիները

ՏԵՍՆԵԼ ԲՈԼՈՐԸ

2025-04-14 16:38:43 Ահազանգում են քաղաքացիները 197

An imageԱնմիջապես արձագանքելով քաղաքացու ահազանգին՝ Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի արագ արձագանքման բաժնի տեսուչների կողմից ձեռնարկվել են վերահսկողական միջոցառումներ «ՍԵՐՈԲ» ՍՊԸ-ին պատկանող հանրային սննդի օբյեկտում (Երևան, Տիգրան Մեծի պողոտա): Արդյունքում հաստատվել է, որ կառույցն աշխատում է սանիտարահիգիենիկ սահմանված նորմերի խախտումներով:
Մասնավորապես՝
սննդի կառույցի հատակը, պատերը չեն ունեցել հարթ, մաքրվող, ախտահանվող մակերեսներ, գտնվել են ոչ նորոգ վիճակում,
առաստաղները կառուցված չեն եղել այնպես, որ կանխարգելվի կամ նվազեցվի կեղտի կուտակումը, անցանկալի բորբոսների աճը և մասնիկների թափվելու հնարավորությունը։
Տեսչական մարմնի ղեկավարի որոշմամբ՝ հանրային սննդի օբյեկտի արտադրական գործունեությունը կասեցվել է, հայտնաբերված խախտումները վերացնելու համար սահմանվել է ժամկետ: