ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍՆՆԴԱՄԹԵՐՔԻ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ՏԵՍՉԱԿԱՆ ՄԱՐՄԻՆ

ԱՅՍՊԻՍԻ ԱՇԽԱՏԱԺՈՂՈՎ ԿԱՀԿ-Ն ԱՆՑԿԱՑՐԵԼ Է ՏԱՐԱԾԱՇՐՋԱՆԻ ԸՆԴԱՄԵՆԸ 5 ԵՐԿՐՈՒՄ. ՀԱՅԱՍՏԱՆԸ ԴՐԱՆՑԻՑ ՄԵԿՆ Է

ԱՅՍՊԻՍԻ ԱՇԽԱՏԱԺՈՂՈՎ ԿԱՀԿ-Ն ԱՆՑԿԱՑՐԵԼ Է ՏԱՐԱԾԱՇՐՋԱՆԻ ԸՆԴԱՄԵՆԸ 5 ԵՐԿՐՈՒՄ. ՀԱՅԱՍՏԱՆԸ ԴՐԱՆՑԻՑ ՄԵԿՆ Է

ՏԵՍՆԵԼ ԲՈԼՈՐԸ

2026-04-03 16:20:13 ԱՅՍՊԻՍԻ ԱՇԽԱՏԱԺՈՂՈՎ ԿԱՀԿ-Ն ԱՆՑԿԱՑՐԵԼ Է ՏԱՐԱԾԱՇՐՋԱՆԻ ԸՆԴԱՄԵՆԸ 5 ԵՐԿՐՈՒՄ. ՀԱՅԱՍՏԱՆԸ ԴՐԱՆՑԻՑ ՄԵԿՆ Է 197

An imageԱյսօր Երևանում ամփոփվել են անասնաբուժական աշխատուժի զարգացման ազգային եռօրյա աշխատաժողովի աշխատանքները:

Մասնակիցները գործնական քննարկումներ են արել անասնաբուժական աշխատուժի կարիքները ձևավորող ապագա շարժիչ ուժերը բացահայտելու ուղղությամբ, ձևակերպել և ներկայացրել են անասնաբուժական աշխատուժի զարգացմանը խոչընդոտող հիմնական բացթողումները, կարիքները, կարողությունների զարգացման մեխանիզմները և դրանում ներգրավված տարբեր շահագրգիռ կողմերի դերը։

Կենդանիների առողջության համաշխարհային կազմակերպության (ԿԱՀԿ/WOAH) բանախոսները, գոհունակություն հայտնելով, աշխատաժողովն ազգային մասնակցության ամենաբարձր մակարդակով կազմակերպելու և անցկացնելու համար, ներկայացրել են, թե ինչպես կարող են անասնաբուժական ոլորտի օրենսդրական կարգավորումները Հայաստանում ապահովել աշխատուժի արդյունավետ կառավարումը, մասնավոր հատվածի ներգրավվածությունը, թիմային ծառայությունների մատուցումը և աշխատուժի պաշտպանությունը, նշել են տարբեր մոտեցումներ արտակարգ իրավիճակներում կենդանիների առողջության ոլորտում լրացուցիչ աշխատուժի կարողությունները մոբիլիզացնելու համար։

Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի ղեկավար Տիգրան Պետրոսյանը շնորհակալություն է հայտնել աշխատաժողովը մեծ արդյունավետությամբ ու բաց երկխոսության մթնոլորտում անցկացնելու համար՝ շեշտելով, որ այս օրերին քննարկվել են ոչ միայն մասնագիտական հարցեր, այլև փոխանցվել են խիստ արժեքավոր փորձ և գաղափարներ, որոնք կծառայեն որպես հիմք հետագա համագործակցության համար:

Հիշեցնենք՝ Աշխատաժողովը կազմակերպվել է Կենդանիների առողջության համաշխարհային կազմակերպության (ԿԱՀԿ/WOAH) և Տեսչական մարմնի համատեղ ջանքերով, որին մասնակցել են երկրի պետական կառավարման (Էկոնոմիկայի, Առողջապահության, Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություններ, Տեսչական մարմինների աշխատանքների համակարգման գրասենյակ, ՍԱՏՄ), գիտական (Սննդամթերքի անվտանգության ոլորտի ռիսկերի գնահատման և վերլուծության գիտական կենտրոն), կրթական (Հայաստանի ազգային ագրարային և պետական տնտեսագիտական համալսարաններ) ոլորտների, ինչպես նաև միջազգային և հասարակական (ՄԱԿ-ի պարենի և գյուղատնտեսության կազմակերպության հայաստանյան գրասենյակ (ՊԳԿ/FAO), Անասնաբույժների Ազգային Ասոցացիա ՀԿ, Ագրոբիզնեսի և գյուղի զարգացման կենտրոն հիմնադրամ (CARD), Ռազմավարական զարգացման գործակալություն ՀԿ) կազմակերպությունների ներկայացուցիչները: